Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյան․ «Այս դեպքերի առթիվ շտապ գրություն եմ ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին»

Մայիս 11,2022 09:07

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է

Ահազանգ եմ ստացել այն մասին, որ մայիսի 10-ին՝ ժամը 07:15-ին, ոստիկանության աշխատակից ներկայացած, դիմակավորված, առանց տարբերանշանների և ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան բերման ենթարկել ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ վերջինս հարցաքննվել է, որից հետո՝ ազատ արձակվել:

Օրեր առաջ էլ  ձերբակալվել, ապա կալանավորվել է «Դիմադրության» շարժման մասնակից Դավիթ Ավագյանը այն հիմքով, որ վերջինս ՀՀ-ում չունի մշտական բնակության վայր, այնինչ, Դավիթ Ավագյանը Հադրութից է, պատերազմի արդյունքում կորցրել է իր տունն ու տեղափոխվել Երևան: Նա նաև նշել էր, որ վերջինիս խնամքին են գտնվում երեք անչափահաս որդիները: Սակայն ոստիկանությունը, հաշվի չառնելով այս հանգամանքը, ձերբակալել է վերջինիս, ապա բաժանմունքում փոխել զեկուցագրի բովանդակությունը և Դավիթ Ավագյանին վերագրել ենթադրյալ խուլիգանություն:

Այսինքն, ստացվում է՝ քաղաքական այլախոհությունը պատժելու համար իշխանությունը պարտաստ է դիմել ցանկացած ոչ իրավաչափ գործողության՝ կալանավորելով անգամ պատերազմի արդյունքում իր տունը կորցրած մեր հայրենակցին և պատճառաբանելով, որ վերջինս ՀՀ-ում չունի մշտական բնակության վայր :

Այս դեպքերի առթիվ շտապ գրություն եմ ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և խնդրել վերջինիս հանձնարարականը՝ հնարավոր իրավախախտում կատարած ոստիկանության աշխատակիցների շրջանակը պարզելու համար, միաժամանակ, ուսումնասիրության ենթարկելու նրանց գործողությունների իրավաչափությունը և դիտարկելու նրանց արարքներին համապատասխան իրավական գնահատական տալու հարցը, ինչպես նաև ընթացքի և արդյունքների մասին տրամադրել տեղեկություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031