Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այդ ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել»․ Արամ Վարդևանյանը՝ ցուցարարի վրա թքած ոստիկանի մասին

Մայիս 11,2022 00:03

«Էն ոստիկանը, որ տպավորություն է,  որ թքում է, ինձ այդ առիթով քաղաքացիները հարցնում էին, եթե ոստիկանը կարող է նման արարք թույլ տալ ու մնալ անպատիժ, ուրեմն քաղաքացին էլ կարող է գալ ու թքել ոստիկանի վրա։ Տեղեկացնեմ, որ մենք տենց խնդիր չունենք, որովհետև այդ ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։ Պատժվելու ու հեռացվելու է»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա վստահեցրեց՝ հատ առ հատ բոլորը պատասխանատվություն են կրելու, նույնիսկ մոլորված ոստիկանը, որը կմտածի, որ այս պահին չի պատժվելու, պատժվելու է։

Անդրադառնալով Գյումրու միջադեպի առիթով ձերբակալված երիտասարդներ Գոռ Սարգսյանին և Տարոն Մանուկյանին՝ Արամ Վարդևանյանն ասաց․ «Մենք բռնությանը դեմ ենք, ընդունելի չենք համարում։ Բայց հիմա այստեղ կան տատիկներ, պապիկներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ։ Ո՞նց է ստացվում, որ մենք միասին քայլում ենք, ու իրենցից ոչ մեկ հետը տուփով հավկիթ չի բերում, որ այլ կարծիք ունեցողի խփի ու հայհոյի։ Հերիք եղավ այդ կազմակերպված լկտի սադրանքներին։ Այս իշխանությունները պիտի սթափվեն։ Չի կարելի նման կերպ խաղալ հայ մարդու պատվի հետ։ Ո՞նց կարող է տարեց մարդն իր թոռան տարիքի տղաներին ձվերով խփի ու հայհոյի»։

Ապագայի ծրագրերի մասին խոսելով՝ Արամ Վարդևանյանը վստահեցրեց՝ Երևանում կայանելը լինելու է անվճար․ կարմիր գիծ չի լինելու։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031