Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունները չեն տալիս համարժեք պատասխան առ այն, որ ադրբեջանական մտքի փայլատակումները չեն կարող լինել սահմանազատման առարկա․ «Ապրելու երկիր»

Մայիս 10,2022 21:25

Այսօր Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ խոսել է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ադրբեջանական ինչ-որ անհասկանալի անկլավների մասին։ Ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի գոյության ընթացքում չկա որևէ փաստաթուղթ անկլավների մասին, և ակնհայտ է, որ դա Ադրբեջանի հերթական երևակայությունն է։

Միևնույն ժամանակ, ցավոք, Հայաստանի իշխանությունները չեն տալիս համարժեք պատասխան առ այն, որ  ադրբեջանական մտքի նման փայլատակումները չեն կարող լինել սահմանազատման առարկա, և Հայաստանի Հանրապետության տարածքում չկան և երբևէ չեն եղել այլ պետությունների անկլավներ։

Այս կապակցությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը՝ ակնկալելով այս հարցի շուրջ հստակ դիրքորոշման ներկայացում։

«Ապրելու երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031