Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մկրտչյանը՝ ՔՊ «լնգուլավազների» եւ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահների մասին

Մայիս 10,2022 20:25

«Ասեք, որ ոգեւորվում եք, որ տեսնում եք Նիկոլի եւ իր բանդայի խուճապը»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքի մեկնարկին հայտարարեց  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հավելելով, որ ինքը նույնպես ոգեւորվում է՝ տեսնելով իշխանական շրջանակներում առկա խուճապը եւ, որ արժեր պայքարի այս ուղին անցնել՝ այդ խուճապը տեսնելու համար եւ զգալու համար իշխանության անհանգիստ վիճակը: Նա փաստում է, որ Հայաստանում «Նիկոլի իշխանազավթ խմբակին իշխանության պահում է իրենց բանդան ու իրենց բանդիտիզմը»:

Անդրադառնալով իշխանական շրջանակներից հնչող տեսակետին, թե Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները այլախոհության հետ խնդիրներ ունեն են, Աննա Մկրտչյանը հայտարարեց, որ ՀՀ արժանապատիվ քաղաքացիներն այլախոհության հետ խնդիրներ չունեն, բայց «որեւէ մեկը թող չհամարձակվի Նիկոլին, իր բանդային եւ բանդիտիզմը խառնել այլախոհության հետ. դա այլախոհություն չէ, դա հանցակցություն չէ եւ վաղվա Հայաստանում որեւէ հանցակցություն, Նիկոլի հանցակցություն, անպատիժ չի մնալու»:

Անցած տասն օրերի պայքարն, ընտ ընդդիմադիր գործչի, հնարավորություն է տվել բացահայտել իշխանության «բանդայի» շերտերը, որոնք նա այսօր բացահայտեց՝ ասելով, որ խնդիրը միայն դրանց հետո. «Բանդայի մեջ մի քանի կատեգորիա կա, որոնց մի մասը կոչվում է՝ ՔՊ լնգուլավազներ, մյուս կողմում էլ՝ Գռզոյի լնգուլավազներն են: Սրանք, շրջակա միջավայրին անհայտ ինչ-որ կենդանիներ են, ովքեր պատրաստ են ամեն ինչի, ովքեր պատրաստ են՝ մեկ րոպե առաջ ներկայանան՝ գերու ծնող, երկու րոպե հետո ներկայանան՝ անհայտ կորածի եղբայր, երեք րոպե հետո ներկայանան՝ կամավորական, սահմանից հենց նոր իջած զինվոր եւ այդ բոլորը միասին, միայն թե կատարեն իրենց առջեւ դրված անհայրենիք նպատակները»:

Այս ամենի լավագույն ապացույցը պատգամավորը համարում է վերջին երկու օրերի կատարվածը: Նա պատմեց մի դեպք, որ իրեն է մոտեցել մի կին՝ ասելով, որ գերու ծնող է, երբ ինքը փորձել է հասկանալ՝ պարզվել է, որ այդ կինը երբեւէ երեխա չի ունեցել. «Հետո, ինչ-որ տղամարդ է մոտենում, ասում է, որ ես անհայտ կորածի եղբայր եմ, պարզվում է՝ ընդամենը մարզպետի եղբայրն է: Երրորդը, պարզվում է, որ ՔՊ ուսապարկի օգնական է, չորրորդը՝ ՔՊ շտաբում վազվզող չգիտեմ ով է. այս մարդկանց հետ է, որ մենք խնդիր ունենք, որովհետեւ այս մարդիկ ծախվել են Նիկոլին, ծախվել են թուրքի առաջ ծնկածին»:

Աննա Մկրտչյանն ասաց. «Նիկոլի իշխանազավթման մեջ Գռզոն իր փայն ունի կոնկրետ եւ պիտի էդ փայը պահանջի, պիտի ստանա, դրա համար հիմա, ատամները սրսռացնելով՝ ինչ ունի-չունի, հավաքում է՝ ախրաննիկներից մինչեւ միլիարդներ, որ օր, ժամ, շաբաթ, երկարացնի Նիկոլի իշխանազավթումը: Դրանց էլ ոստիկանական հագուստ կբաժանեն՝ մեր քաղաքացիներին ծեծելու համար, էլ կառեւանգեն մեր քաղաքացիներին՝ մենակ մի բանի համար, որ իրենց իշխանությունն այստեղ պահեն: Այ էս կատեգորիայի հետ է, որ մենք խնդիր ունենք եւ անհաշտ ենք: Այս կատեգորիան վաղվա Հայաստանում տեղ չի ունենալու ու իր պատիժը ստանալու է»: Իր գնահատմամբ, մեր իրավապահ համակարգում, ավելի ճիշտ՝ «դատախազի հագուստով», «քննիչի հագուստով» այս մարդկանցից կան ծվարած, որոնց նպատակը մեկն է՝ օժանդակել «Նիկոլի սադրանքներին», ամեն ինչ անել, որ դրանք իրենց նպատակին հասնեն, ուստի, վաղվա Հայաստանում, նրանք նույնպես տեղ չեն ունենալու:

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաեւ արդեն երկու օր Ադրբեջանից հնչող այն հայտարարություններին, որ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության են եկել, որ Տավուշի յոթ բնակավայրերը հանձնվելու է Ադրբեջանին ու նկատեց, որ ՀՀ իշխող ուժի ներկայացուցիչներից որեւէ արձագանք չկա. «Իսկ մենք լավ գիտենք, որ երբ ձեն-ծպտուն չի լսվում, դրան ինչ է հաջորդում՝ նոր հանձնում, նոր պարտություն, հայրենիքի մեր սրբազան հատվածների կորուստ ու այդ ամեն ինչը շարունակվելու է, քանի դեռ Նիկոլն է թյուրիմացաբար ներկայացնում մեր ժողովրդին, քանի դեռ դա է որոշում մեր ժողովրդի ճակատագիրը, բայց մենք, բոլորս միասին, այստեղ ասում ենք՝ վերջ, այլեւս ոչ մի պարտություն, այլեւս ոչ մի Նիկոլ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031