Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է Դիմադրության շարժման հանրահավաքը։ Այսօր հանրահավաքին կարճ ելույթ ունեցավ «Իշխանություն» ֆիլմի դերասան Լեւս Դավթյանը, որ ֆիլմում Նիկոլ Փաշինյանի կերպարն է մարմանավորել։
«Գիտեմ, որ «Իշխանություն» ֆիլմից հետո իմ դեմքը ձեզ մոտ հակակրանք եւ զզվանք է առաջացնում։ Ճիշտն ասած՝ ֆիլմը նայելուց իմ մոտ էլ է նույն զգացողությունները լինում, իրականում շատ դժվար ա խաղալ տիեզերական մաշտաբի ……. (բարձրաձայն չասաց, շուրթերի շարժումներից կարելի է ենթադրել, որ հայհոյանք է, Ն․Բ․) բացասական կերպար, բայց հիմա ինձ համար մեծ պատիվ է այստեղից ասել՝ մենք Հայաստանը մաքրելու ենք թուրքի առաջ չոքած իշխանություններից»,-իր ելույթում ասաց դերասանը։ Նա հայտարարեց՝ ապրելու ենք արժանապատիվ ու մեր պայքարը հաջողելու է, որովհետեւ այստեղ հավաքված են ուժեղ, հզոր, հայրենասեր իսկական երիտասարդներ։
«Մեզ շատ են մոտենում, ասում՝ դուք մեր սիրելի դերասանն եք, ինչի՞ եք մտել քաղաքականություն, միացել պայքարին։ Սա քաղաքականություն չի, սա պայքար է հանուն նրա, որ վաղը մյուս օր մեր սերունդները չապրեն թուրքական վիլայեթում, որ չխոսեն թուրքերեն, խոսեն հայերեն, ապրեն Հայաստանի հանրապետությունում, ապրեն ազատ ու անկախ Արցախում»,-ասաց Լեւս Դավթյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ