Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «Վարչապետի հրաժարականը պետք է պարտադրվի, որովհետեւ ներքեւներում այլեւս չեն ուզում ունենալ նման կառավարիչ»

Մայիս 10,2022 19:22

Քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներին, ստեղծված ճգնաժամային իրավիճակին եւ դրանից դուրս գալու համար սկսված պայքարին:

Նա նշեց, որ յուրաքանչյուր պայքար պետք է ունենա ոչ միայն իր դրդապատճառները, հիմնանպատակը, այլ նաեւ տեխնոլոգիան, որը  կարեւոր է: «Այսօր շատերը խոսում են այն մասին, եւ անգամ հանրահավաքում առաջնորդներն են նշում, որ մարդկանց մի մասն անտարբեր է եւ դուրս չի գալիս, որովհետեւ վախեր, կասկածներ ունի: Ես ավելի շուտ կասեի, որ հանրության մի մասը, մտածող հատվածը, ուզում է հասկանալ, թե մի ձախողված փորձից հետո կարելի՞ է վերստին դուրս գալ այս իրավիճակից, եւ իրեն կրկին խաբված զգալու մտավախություն ունի:

Բայց անցյալում հաջողված պայքարի փորձ ունենք: Դա Ղարաբաղյան շարժումն է, երբ իշխանությունը դիմում է ռեպրեսիվ մեթոդների՝ խուզարկություններ է սկսում, քրեական գործեր է ուզում հարուցել: Հիմա նաեւ մի նողկալի միտք են շրջանառում, իբրեւ մարդիկ փողով են գալիս: Դրանք լրատվական հնարքներ եւ քարոզչական փորձեր են: Մեր անցած ճանապարհը ցույց է տալիս, որ եթե դու ձերբակալում ես մեկին կամ սկսում ես ռեպրեսիաներ, բնագիտության օրինաչափությունն է աշխատում. զսպանակը ինչքան շատ ես սեղմում, այնքան մեծանում է նրա վեր բարձրանալու ուժը:

Հիմա մենք առաջարկում ենք ձեւավորել իսկապես կոալիցիոն կառավարություն եւ հրամայականը վարչապետի հրաժարականն է ու կառավարության փոփոխությունը: Վարչապետի հրաժարականը պետք է պարտադրվի, քանի որ, միտքս այսպես ձեւակերպեմ. ներքեւներում այլեւս չեն ուզում ունենալ այդպիսի կառավարիչ, որովհետեւ իրոք Հայաստանի անվտանգային եւ տնտեսական, քաղաքական համակարգը ճնշված է: Այն կուսակցությունները, որոնք ունեն սկզբունքային դիրքորոշում հայոց երկու պետականությունների՝ Արցախի եւ Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության վերաբերյալ, նրանք պետք է ձեւավորեն կոալիցիա՝ ներառելով, իհարկե, Ազգային ժողովում ներկայացված «Քաղաքացիական պայմանագիրը», որը այդուհանդերձ հավաքել է ինչ-որ ձայներ: Ներսում թշնամիներ ունենալը, թշնամիներ ստեղծելը նույնքան վտանգավոր է, որքան կուռքեր ստեղծելը,-ասաց Նարինե Դիլբարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031