ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանում անցկացվող ցույցերին՝ կոչ անելով իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ իրենց կարծիքն արտահայտել խաղաղ ճանապարհով:
«Մենք հավատում ենք, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի մասն են: Մենք լիարժեք սատարում ենք խոսքի և հավաքների հիմնարար ազատություններին: Մենք կոչ ենք անում մարդկանց՝ իրենց կարծիքն արտահայտել խաղաղ ճանապարհով: Մենք կոչ ենք անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել և խրախուսել ցուցարարներին՝ զերծ մնալ բռնությունից և հարգել Հայաստանում ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»,- ասել է Փրայսը ճեպազրույցում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ