Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր վրա թքել են, ձվերով խփել, մեքենաները ջարդել»․ ձերբակալված Գոռ Սարգսյանը՝ Գյումրիում կատարված ծեծկռտուքի մասին

Մայիս 10,2022 18:35

Գյումրու Երևանյան խճուղում ընդդիմադիրների և տարեց տղամարդկանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ հարուցված քրգործի շրջանակում կան ձերբակալվածներ։

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երեքի ինքնությունը. նրանցից մեկը Արագածոտնի մարզի՝ 1991թ. ծնված բնակիչ Գոռ Սարգսյանն է, մյուսը՝ Երևան քաղաքի 1999թ. ծնված բնակիչ Տարոն Մանուկյանը, իսկ երրորդը՝ Արարատի մարզի բնակիչ, 1990թ. ծնված Արսեն Մարտոյանն է:

Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը ձերբակալվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի կարգով, իսկ Արսեն Մարտոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում է կայացրել՝ վերջինիս ձերբակալելու մասին»։

Գոռ Սարգսյանը Գյումրի գնալու, ոստիկանություն ներկայանալու ճանապարհին ուղիղ եթեր է մտել ավտոմեքենայից՝ որոշակի մանրամասներ հաղորդելով կատարվածի մասին։

Նա ուղիղ եթերում պատմեց, որ կանգառում կանգնած տղամարդիկ ձվերով խփել են մեքենաներին, ջարդել, թքել են մեքենաների մեջ։

Գոռ Սարգսյանի պատմելով, տեսանյութի տարածումից անմիջապես հետո Արծվիկ Մինասյանը զանգել է Արգիշտի Քյարամյանին, տեղեկացրել, որ առավոտյան կներկայանան ոստիկանություն։

Պարզել են, որ պիտի ներկայանան Գյումրի, ասել են՝ կգնանք ու կներկայացնենք իրականությունը, որովհետև այն այնպես չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանության քարոզիչները։ Ու մինչ ուղևորվել են Գյումրի, ճանապարհին իմացել են, որ ոստիկանները շրջում են իրենց տները՝ բերման ենթարկելու համար։ Ըստ ակտիվիստի, ոստիկանները հերթական շոուն են արել՝ փորձելով իրենց հանցագործ ներկայացնել։

«Ասեմ իրականությունը որն է․ Գյումրիում ինչ կատարվել է՝ Հոռոմի խաչմերուկից սկսած, թե իբր գերիների ծնողներ էին, կազմակերպել էր օրվա իշխանությունը՝ իր քարոզիչների միջոցով։ Անձամբ դեմքով ճանաչում եմ, անուն-ազգանուններով գիտենք: Դրանից հետո կանգառում այդ մարդիկ, որոնք կային և որոնց հետ միջադեպը եղավ, մինչև դա այդ կազմակերպչին տեսել եմ ես՝ ոստիկանության հետ մեջտեղում կանգնած:

Մի 20 հոգու մեջ իրան պահում էին, հեռախոսներով համակարգում էր, չենք հասցրել ուղղակի նկարենք։ Էդ մարդիկ, որոնց հետ միջադեպը եղել է, մինչև մեր հասնելը, թքել են ավտոների մեջ, ձվերով խփել են ավտոներին, խփել, ջարդել են մեր ավտոները, բոլոր ավտոների բաները կա: Մեր ավտոյի վրա էլ են ձվով խփել, քֆուրներ արել:

Մենք իջել ենք, մոտեցել ենք և ասել ենք՝ ինչի՞ համար եք անում, չե՞ք ամաչում, տարիքով մարդիկ եք: Բրթբրթոց է եղել, իրանց մոտից ձվերը ուղղակի վերցրել և խփել ենք գետնի վրա, բրթբրթել ենք և ասել՝ ամոթ է, տարիքով մարդիկ եք: Դրանից հետո մոտեցել ենք հարևաններին, ներողություն խնդրել, որ իրանց բակում էդպիսի միջադեպ է եղել: Էդ մարդիկ էլ ասել են, որ իրանց չեն ճանաչում, որ էդ բակից չեն, էդ մարդկանց բերել և էդտեղ կանգնացրել են, որ սպասեն մեզ, որ այդ միջադեպը, սադրանքը տեղի ունենա:

Civic.am-ի լրագրողը մի կողմում սպասելուց է եղել, և ինքն է նկարել մեզ: Էս ամեն ինչի մեջ մեզ քաշել-գցել են իշխանության քարոզիչները, մենակ ամբողջ պատասխանատվությունն ընկած է իշխանության վրա:

Ես վստահ եմ՝ այդ մարդիկ փողով բերած մարդիկ են, կամ այդ մարդկանց էրեխեքը կամ թոռներն անմիջապես կապ ունեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Վստահ եմ, և մենք դա իմանալու ենք: Բայց ամեն ինչով հանդերձ՝ մեզ այս պայքարից չեն կարող հետ պահել, որովհետև սա մեր հայրենիքի համար պայքար է, էս պայքարին մենք մինչև վերջ գնալու ենք՝ բերդերով, գերիների ծնողներ ներկայացող քֆուր անող լկտի կանանցով, ՔՊ-ի փողով տասովշիկներով, ձվերով, հայհոյանքներով, այսպիսի սադրանքներով: Էդ Գյումրիի  էդ ջահելը, որ կա, էն մյուսը, որ էս ամբողջ սադրանքը կազմակերպում են, մեզ էս պայքարից հետ չեն պահելու»,-պատմում էր Գոռ Սարգսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    անամոթության գագաթնակետ, ոչ մի զժջումի խոսք․ ինչ բրդբրդելու մասին է խոսքը, որ իջնում ու ոհմակով հարձակվում եք մարդկանց վրա, էդ որ պահին էիք զրուցու՞մ, խփելուն զուգահեռ հարցեր էի՞ք տալիս ծերունիներին։ սա արդեն որերոդ դեպքն է սրանց կողմից մարդ ծեծլու, բոլորն էլ սադրել են հա՞ իյա իրո՞ք
    դու որ գաք իշխանության տեռոր եք անելու ու մնալու եք անպատիժ դրա համար դուք չեք գալու երբեք

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031