Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության (APR Group) ներգրավմամբ 2021 թ․-ին իրականացված «ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը 2015-2017, 2019, 2021» հետազոտության արդյունքները, որը նպատակ ունի հաշվարկելու ՀՀ իրավապահ մարմինների (ոստիկանություն, դատարաններ, դատախազություն) կամայականության համաթվերը և ոստիկանության վստահության համաթիվը:
Իրավապահ մարմինների կամայականության համաթիվը հասարակության զանգվածային տրամադրությունների ընդհանրացված համաթիվն է, որն արտացոլում է ոստիկանության (դատախազության և դատական մարմինների) կամայական՝ օրենքով չսահմանված գործողություններից հասարակության անպաշտպանվածության զգացումները: Համաթվի հաշվարկման համար օգտագործվել են հարցեր իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ հասարակության գնահատականները բացահայտելու համար: Որքան շատ են ոստիկանության ապօրինությունները, այնքան մեծ է ոստիկանության կամայականության համաթիվը։
Ոստիկանության վստահության համաթիվը հասարակության զանգվածային տրամադրությունների ընդհանրացված համաթիվն է, որն արտացոլում է ոստիկանության հանդեպ վերաբերմունքի և վստահության, քաղաքացի-ոստիկան համագործակցության պատրաստակամության աստիճանի զգացումները:
Համեմատելով 2019, 2021 թթ․ հետազոտության արդյունքները՝ նույն տարիների հանցագործությունների վիճակագրական տվյալների հետ, պարզենք՝ կա, արդյոք, կապ հանցագործությունների թվի, ոստիկանության կամայականության և վստահության համաթվերի միջև, թե՝ ոչ։
Կարդացեք նաև
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ