Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաջ Նազարի պես մտել է թախտի տակ, մենք նրան այնքան ենք քաղաքական ավելներով «ծեծելու», վզից բռնելու ենք ու կանգնեցնենք արդար դատարանի առաջ». Մարգարիտ Եսայան

Մայիս 10,2022 17:09

ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ այսօր մարդկանց ճնշող մեծամասնությունն այլեւս հասկացել է, որ այսպես շարունակելը տանում է հայկականության կործանման. «Մարդիկ այլեւս չեն ուզում հանդուրժել հայրենադավի, հայրենիքը վաճառածի բոլոր ազգային արժեքները կործանման տարածի իշխանությունը»:

Նա ասաց, որ հանրահավաքի մասնակիցները փոխվել են. «Այն մարդիկ, որ հարձակվել են այսօր քաղաքացիների, պատգամավորների վրա, հանրահավաքի, երթերի մասնակիցների վրա ու անգամ, եթե ունեն համազգեստ, դրանք հաստագլուխ, այս կամ այն նիկոլական օլիգարխի, Նիկոլի դասարանցիների ախրանան են, ներկայացուցիչներն են ու դրանք իրականում ոստիկաններ չեն: Այդ հաստագլուխները թող իրենց իրավունք չվերապահեն ոստիկանի պատիվը, ոստիկանի համազգեստը արատավորել: Ոստիկաններն այսօր ժողովրդի հետ են: Այն չտես գյոռմամիշների ներկայացուցիչներն են, որոնց հագցրել են համազգեստ, ընդ որում, տարբերանշաններ չունեն: Դրանց գցում են ժողովրդի մեջ, որ ծեծուջարդն անեն»:

Եսայանը դիմեց բոլոր պատվախնդիր ոստիկաններին՝ հորդորելով տեր կանգնել իրենց ուսադիրներին ու թույլ չտալ, որ իրենց շարքեր ներխուժեն «խուժաններ». «Դա ձեր պատվի հարցն է: Ես հասկանում եմ, որ նրանք ոստիկաններ չեն, բայց շատերը չեն հասկանա: Նիկոլը ամեն գնով փորձելու է պահել իշխանությունը: Ակնհայտ է, այլեւս անառարկելի է, նա իշխանություն չունի»:

Որպես ցուցիչ՝ Մարգարիտ Եսայանը ներկայացրեց այն, որ կառավարական ամառանոցների մոտ մի քանի շարքով ոստիկանների է կանգնեցրել Փաշինյանը, այսինքն, վախեցած է. «Քաջ Նազարի պես մտել է թախտի տակ, ասում է՝ դուրս չեմ գալու: Մենք նրան այնքան ենք քաղաքական ավելներով, երթերով, մեր հանրահավաքներով «ծեծելու» (փոխաբերական իմաստով), որ ինքը թախտի տակից դուրս է գալու, վզից բռնելու ենք կախենք ու կանգնացնենք արդար դատարանի առաջ»:

Եսայանը դիմեց 2018-ին Փաշինյանին իշխանության բերող մարդկանց՝ ասելով, որ հրապարակ չեն գալիս, ամաչում են, որ խաբվել են. «էշ նստելը մի այիբ է, չիջնելը՝ երկրորդ: Դուք արել եք այդ սխալ քայլը, հիմա սխալն ուղղելու ժամանակն է: Եկեք եւ ուղղեք, որովհետեւ հակառակը Հայաստանի ու հայի տեսակի կործանումն է: Ես չեմ ուզում ձեր մասին վատը մտածել, որ ձեզնից յուրաքանչյուրը պատրաստ է իր երեխային թուրքի հետ ամուսնացնել: Չեմ ուզում մտածել, որ դուք երջանկությամբ եք նայում, որ Ղազանչեցոցն այսօր դառնում է մզկիթ: Չեմ ուզում մտածել, որ դուք պատրաստ եք թուրքի նման չոքել եւ նամազ անել: Ես ավելի լավ եմ մտածում ձեր մասին, թափ տվեք ձեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031