Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ-ի և և տեղական ինքնակառավարման մարմնի համագործակցության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանվել են գույքահարկի գծով արտոնություններ

Մայիս 10,2022 17:06

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի գործունեության շրջանակներում խորհրդի անդամ «ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության կողմից բարձրաձայնվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու անհրաժեշտության մասին, ինչի վերաբերյալ, համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա, Պաշտպանը դիմել է Ստեփանակերտի քաղաքապետին:

Պաշտպանի և տեղական ինքնակառավարման մարմնի արդյունավետ համագործակցության արդյունքում ընդունվել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 3-ի N 20-Ն որոշումը, որի համաձայն 2021 կամ 2022 թվականների համար հաշվարկված գույքահարկի գծով պարտավորություններից ազատվում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` ամբողջությամբ, իսկ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` 50 տոկոսի չափով:

Պաշտպանը ողջունում է Ստեփանակերտ քաղաքի ավագանու որոշումը, որը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վիճակի բարելավմանը, և կոչ անում Արցախի Հանրապետության մյուս համայնքների ինքնակառավարման մարմիններին ևս դիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար նմանօրինակ արտոնություններ սահմանելու հնարավորությունը։

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031