ՀՀԿ ղեկավարության, երիտթեւի գլխավորությամբ այսօր դիմադրության շարժման՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի երթերից մեկը սկսվել էր Սասունցի Դավթի արձանի շրջակայքից։ Ցուցարարները քայլել են Էրեբունի համայնքում, տեղ-տեղ փողոցներ փակել։
Երթի ընթացքում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ նախ քաշքշուկ, հրմշտոցներ եղան։ Ցուցարարների ջանքերով մի քանի երթի մասնակցի բերման ենթարկվելը կանխվեց։
Կարդացեք նաև
Մեկ այլ միջադեպի պատճառն էլ ցուցարարների եւ նրանց ղեկավարների դեմ հանդես եկող մի քանի կանայք էին, որոնց ոստիկանները հեռացրին, չթողեցին, որպեսզի իրավիճակը բորբոքվի։
«Ղարաբաղցին ծախեց Արցախը, սաղ ամեն ինչը, հիմի քցել են՝ Նիկոլն արեց։ Չենք տալու ձեր ձեռը։ Սաղիս «թուրք» սարքեցիք․․․հա բա։ Սաղ հայ ազգին թուրք սարքին։ Անբարոյականը սաղին անբարոյական է ասում։ Թուրքն ուրախանում է։ Կերան սաղիս։ Հոկտեմբերի 27 արին, մարտի 1 արին։ 98 թվից մեզ «փրկում» են, գոհ ենք, շնորհակալ ենք․․․ձայները լսել ենք։ Գոռալու համար 25 000 հազար են տալիս, ոստիկանություն գնալու համար 50 000։ «Ոչ»-ի ժամանակ հանձնաժողովի անդամ էի, չանցան, դաշնակներն ասին՝ ոչինչ, շրջաններով կդզենք»։
Մեկ այլ կին էլ ՀՅԴ-ին թալանի մեջ մեղադրեց ու հարցադրում արեց․ «Ո՞վ է հելել սրանց պաշտպանում»։ Մյուսն էլ հավելեց․ «Մեր երեխքի արյունը հերիք ա»։
Ֆոտոշարքը՝ Գեւորգ Մկրտչյանի