Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական մամուլը հիշել է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ճանաչած առաջին պետությունը եղել է Հայաստանը

Մայիս 10,2022 16:18

Ermenihaber. Թուրքական «Zhaber.com.tr» լրատվական կայքն անդրադարձել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պատմությանը՝ հիշատակելով, թե որ երկիրն է առաջինը պաշտոնապես ճանաչել այն:

Հրապարակված հոդվածում նշվում է, որ աշխարհում Հայաստանն է եղել առաջին պետությունը, որը ճանաչել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը: Հայաստանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ճանաչել է 1921 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված Ալեքսանդրապոլ պայմանագրով: Թուրքական կայքը պատմական մանրամասներ է ներկայացրել Գյումրու պայմանագրի կետերի վերաբերյալ:

Ըստ հրապարակման՝ մեծ տերություններից Թուրքիայի Ազգային մեծ ժողովը առաջինը ճանաչել է Խորհրդային Ռուսաստանը, որը շատ կարևոր տեղ ունի ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ։ 1921 թվականի մարտի 16-ին ստորագրված Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը դարձավ Թուրքիայի ազգային մեծ ժողովը ճանաչած եվրոպական առաջին պետությունը։

Իսկ Անտանտի երկրներից առաջինը ԹԱՄԺ-ը ճանաչել է Ֆրանսիան:

Իսկ առաջին պետությունը, որը դեսպանություն է բացել Թուրքիայում, եղել է Վրաստանը: Ըստ թուրքական թերթի հրապարակման՝ Վրաստանը մեծապես շահագրգռված է եղել Թուրքիայի հետ սերտ հարաբերությունների հաստատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031