Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության՝ հանձնելու օրակարգն ինչ-որ փուլում բերելու է նոր պատերազմի»․ Տիգրան Աբրահամյան

Մայիս 10,2022 15:29

«Պատերազմից հետո անընդհատ փորձում ենք հանրությանը հասցնել, որ այս իրավիճակում իրական օրակարգը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի համար նոր զիջումների օրակարգը։ Իշխանությունը փորձում է ցույց տալ, թե ինքն ամեն ինչ անում է պատերազմը կանխելու համար, սակայն իրականում իշխանությունը մտել է հանձնելու օրակարգի մեջ»,-Սասունցի Դավթի արձանի մոտ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են սկսվելու, եւ որ հայկական կողմը համաձայնել է ՀՀ-ում գտնվող այսպես կոչված «ադրբեջանական անկլավները» հանձնելուն՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հանձնելու օրակարգն ինչ-որ փուլում բերելու է նոր պատերազմի։ Մենք գալիս ենք հասարակությանն իրական խաղաղություն բերելու, որովհետեւ այսօր Ադրբեջանի հետ քննարկվող օրակարգը մեզ երբեք խաղաղության չի բերելու։ Դա մաս-մաս բերելու է ՀՀ-ի եւ Արցախի հանձնմանը։ Մեր պայքարը ոչ միայն Արցախի համար է, այլեւ ՀՀ-ի, որովհետեւ Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանները ոչ միայն Արցախը հանձնելու մասին են, այլեւ Հայաստանի»,-հավելեց Տիգրան Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցին՝ Տիգրան Աբրահամյանը նշեց․ «Իշխանությունը չունի այլ օրակարգ, քան ՀՀ-ն աստիճանաբար հանձնելը։  Սա օր առաջ պետք է կանխել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031