Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենաների վրա հարձակվում էին, հավկիթ էին նետում, հարվածում էին: Մեր տղաներից մեկի մեքենան ամբողջությամբ վնասվել է. Գեղամ Մանուկյանը` Գյումրիի միջադեպի մասին

Մայիս 10,2022 13:44

Այսօր «Դիմադրության» շարժումը անհնազանդության երթ է կազմակերպել մայրաքաղաքի չորս ուղղություններով: Երթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով ընդդիմության ցույցերի ժամանակ տեղի ունեցող սադրանքների վերաբերյալ հարցին` ասաց. «Դրանք կազմակերպված, տնայնագործական սադրանքներ են: Երեկ մի ձայնագրություն լսեցի, որտեղ երկու ՔՊ-ականով ընդդիմության հանրահավաքին մարդ բերելու համար իբր մեկը մեկին փող է բաժանում, ուղղակի մեղք են: Բայց սադրանքներին չենք տրվելու»:

Նա անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած միջադեպին, երբ ցույցի մասնակից երիտասարդները ծեծի էին ենթարկել տարեց տղամարդկանց, ասաց. «Այդ պապիկ-պապիկ որ ասում են, ուղղակի ես մեքենայի մեջ էի, թե չէ առաջիններից մեկը ես կլինեի: Էդ պապիկներից որեւէ մեկը պապիկ չէր: Էդ պապիկների պահվածքը, հայհոյանքը, ագրեսիվությունն ու 2 կոպեկի համար նման պատվեր կատարելը՝ նորմալ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր: Տվյալ դեպքում դիմացը կանգնած էին ամենաայլանդակ հայհոյանքով, ինչպես գյումրեցիներն են ասում՝ լափառոշ բերանով ինչ-որ անհասկանալի էակներ, որոնք ուղղակի հատուկ հանձնարարությամբ եկել էին: Բազմաթիվ մեքենաների վրա էին հարձակվում, հավկիթ էին նետում, հարվածում էին: Մեր տղաներից մեկի մեքենան ամբողջությամբ վնասվել է: Կարծում եմ՝ նախաքննությունը կպարզի»:

Գեղամ Մանուկյանի խոսքով, այսօր իր որդին երիտասարդների հետ միասին գնացել է՝ ներկայացել քննչական մարմին, բայց հայրը, քույրը եւ մայրը կանգնած են: Այսինքն՝ ըստ Գեղամ Մանուկյանի, մարդկանց մեկուսացնելով, անհնար է երթը կասեցնել. «Մեկին կմեկուսացնեն՝ մյուսը կգա»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031