Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաղրամյանն էլ հետը՝ 200 –ը» գրասենյակային գործունեության ծախսեր ավելի շատ կարելի է մեկնաբանել, քան ինչ-որ անձանց շահագրգռել». փաստաբան

Մայիս 10,2022 14:01

Հավաքներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար կալանավորված Արմավիրի երկու բնակիչների պաշտպան Մխիթար Տիգրանյանը պաշտպանյալների կալանքն ու առաջադրված մեղադրանքը հիմնավոր չի համարում:

«Ըստ այդմ՝ բողոք է ներկայացվելու Վերաքննիչ քրեական դատարան, մնացածը քրեական գործով կպարզվի»,-Aravot.am-ին ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ իրենք դեռ չգիտեն հարուցված քրեական գործում համացանցում տարածված ձայնագրությո՞ւնն է որպես մեղադրանքի հիմք ընդունվել, թե՞ այլ ապացույց. «Համացանցում տարածված է, բայց մենք չգիտենք ՝ քրեական վարույթում այդ ձայնագրությո՞ւնն է, թե՞՝ այլ: Մեզ դեռ չեն ներկայացրել, որ մենք ասենք՝ մե՞նք ենք, թե՞ չէ»:

Փաստաբանն ասաց՝ պաշտպանյալների հետ չի  քննարկել տարածված ձայնագրությունը, դիրքորոշում չեն հայտնել՝ իրե՞նք են նշված ձայնագրությունում խոսում, թե՞ ոչ, եթե այո, ապա փողային ինչ հարցեր են քննարկում. «Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրված, մենք ասում ենք՝ այդ արարքը չենք արել; Ինչ վերաբերում է համացանցում տարածվածին, երբ քննիչը մեզ կհարցնի՝ այ էս ձայնագրությունն է, լսեք, ասեք՝ դուք եք, թե չէ, այդ հարցին պաշտպանյալը կպատասխանի»:

Իսկ մինչ պաշտպանյալների հետ կատարվածը քննարկելը, փաստաբանը ձայնագրությունը լսել ու եզրահանգել է. «Տարածված ձայնագրությունը, որը շատ է համացանցում շրջանառվում, ասում է ՝ «Բաղրամյանն էլ հետը՝ 200»: Այսինքն՝ ՀՅԴ-ն կառույցներ ունի տարբեր քաղաքներում, բնակավայրերում, գրասենյակային գործունեության ծախսեր ավելի շատ կարելի է մեկնաբանել, քան ինչ-որ անձանց շահագրգռել: Բաղրամյան 200 ասելով՝ ես հասկանում եմ, որ Բաղրամյան բնակավայրն է, այդտեղ էլ կառույցներ ունեն. կոմունալ ծախսեր, այդտեղի կուսակիցների հետ հանրահավաքին ներկայանալու ընթացիկ ծախսեր, բայց այդտեղ ուրիշ ոչ մի խոսք չկա»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031