Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունը՝ հերթական անգամ շեշտելով, որ նրանք այդ տարածքներում տեղակայված են ժամանակավորապես:
«Իհարկե, ժամանակ առ ժամանակ առաջ են գալիս որոշ հարցեր՝ կապված հիմնականում Ղարաբաղի շրջանում հայկական զինված խմբավորումների ներկայության և այդ տարածքներ անօրինական այցերի հետ: Նման դեպքերում հարցը բարձրացվում է և քննարկվում ինչպես խաղաղապահների հրամանատարության, այնպես էլ այլ մակարդակներով: Ադրբեջանական կողմը հավատարիմ է հարցերի լուծմանը հենց այդ հարթությունում»,- ասել է Բայրամովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ