Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուքի գործով․ ոստիկանության Կումայրի բաժնում հարցաքննում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարին

Մայիս 10,2022 12:59

Շիրակի մարզի որոշ ընդդիմադիրներ այս պահին հավաքված են ոստիկանության Կումայրի բաժնի դիմաց։ Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կումայրի բաժին են բերել ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանին։ Պատճառը Գյումրու Երևանյան խճուղու կանգառներից մեկում ընդդիմադիրների ու տարեցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքն էր։

«Սոցցանցերում տեղեկություն կար, որ առավոտ շուտ մտել էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի տուն և անհայտ ուղղությամբ նրան տարել էին։

Դե, հասկանալի է ձեռագիրը շատ պարզ էր ու այսօրվա իշխանություններին բնորոշ։ Ես փորձեցի ճշտել, հասկանալ, ինձ հայտնի դարձավ, որ Հենրիխին տեղափոխել են Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին։

Փորձեցինք ճշտել ՝ ինչ է եղել, ասացին, որ նրան բերել են կասկածանքով 2 օր առաջ Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով։ Հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում։

Մի քանի րոպեից կգա նաև փաստաբանը, բայց ուզում եմ մի կարևոր բան նշել, նյութը տարածվելուց անմիջապես հետո, երբ դեռևս չկար կասկածյալ կամ կալանավորված անձ, դեռ նյութեր էին նախապատրաստվում, իշխանական աղբյուրները, Շիրակի մարզում գործող պաշտոնյաները սկսեցին միանգամից տարածել, որ սա հանրապետականների և դաշնակցականների ձեռքի գործն է։

Սա առաջին հերթին խոսում է մարդկանց անմեղության կանխավարկածի խախտման և նաև այն մասին, որ կոնկրետ փորձել են սադրել և սադրանքի արդյունքում մարդկանց վրա գործ կարել և հասարակությանը ցույց տալ, որ ընդդիմությունը իրեն շատ վատ է պահում։

Մենք շատ լավ գիտենք, որ նույն օրը հենց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր գլխավորությամբ Հոռոմում տեղի ունեցան սադրանքներ։ Ես միանշանակ կարող եմ ասել, որ նույն սադրանքները շարունակվել են։ Իհարկե, ես չեմ արդարացնում որևէ ծեծ, բռնություն, բայց փորձենք մյուս կողմից նայել, որ այս իշխանությունը իր արբանյակներով, գործակալներով ամեն ինչ արեց, որպեսզի ընդդիմադիր գործիչներին փորձի հունից հանել և ցավալի է, որ այսպիսի իրավիճակ ստեղծվեց»։

Կարապետ Պողոսյանն ասաց, որ չորս հոգի են բերման ենթարկվել, մեկին տեղափոխել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Դեռ իշխանությունը չվերցրած արդենք որերորդ դեպքն է մարդ եք ծեծում, բա որ իշխանության գաք ինչեր եք անելու, լավ հիշում ենք ընտրակաշառքներով ու օլիգարխական թիկնազորով մարդ ծեծլով ընտրությունները։ Երբ ՀՀԿ-ն աշոտյանախառը եկավ իշխանությանն ՀՅԴ-ի հետ՝ Հայաստանում 1միլիոն մարդ չի մնա։ Հեռացեք նոր ուժեր թող գան որ նիկոլին էլ կարողանան հեռացնեն, դու երբեք նիկոլ չեք հեռացնի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031