Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը վերաբերում էր սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտագործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նրա խոսքով՝ Բրյուսելի հանդիպումից առաջ ինքը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ, որի ընթացքում քննարկվել է ստեղծվելիք հանձնաժողովի կազմը:
«Ադրբեջանի առաջարկն այն է, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձևաչափով, այսինքն` անձը, որն այն կգլխավորի մեր կողմից, պետք է լինի փոխվարչապետի մակարդակով: Հարկ է նշել, որ մեր առաջին հեռախոսազանգի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը դա ըմբռնումով ընդունեց և հայտարարեց, որ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ՝ ներքին քննարկումների համար: Ավելի ուշ նա հայտարարեց, որ նման առաջարկը ընդունելի կլինի նաև իրենց համար: Կա կողմերի պայմանավորվածություն հանձնաժողովի կազմի վերաբերյալ: Ադրբեջանը դեռ ապրիլին պատրաստ էր անցկացնել այդ հանդիպումը: Կարծում եմ՝ այն բանից հետո, երբ Հայաստանն ավարտի իր ընթացակարգերը, հնարավոր կլինի անցկացնել այդպիսի նիստ», -ասել է Բայրամովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ