Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Նախորդ այցի ընթացքում 10 նոր տեսակ էին հայտնաբերել. 6 երկրների ճանաչված գիտնականները Հայաստանում նոր տեսակի միջատներ են հայտնաբերում

Մայիս 10,2022 12:22

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցությամբ այս օրերին Հայաստան են ժամանել ութ միջազգային ճանաչում ունեցող միջատաբաններ Գերմանիայից, Դանիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Սլովակիայից։ Նրանք Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում իրականացնում են հետազոտական աշխատանքներ՝ ուղղված Հայաստանում նոր տեսակի թիթեռների և միջատների հայտնաբերմանը։

Գիտնականներից մի քանիսը Հայաստանում արդեն եղել են, մյուսները փաստում են՝ Հայաստան մշտապես երազել են այցելել։ Նախորդ այցի ընթացքում այստեղ հայտնաբերել են բացառիկ թիթեռների, որոնց հասցրել են գրանցել համաշխարհային գանձարանում։ Տպավորված են հայկական հյուրընկալությամբ և, իհարկե, բնությամբ։



«‎Մեզ համար շատ հետաքրքիր է, թե ինչպես է իրականացվում վայրի բնության պահպանությունը Հայաստանում։ Այստեղ գտել ենք կենսաբազմազանություն, որը դժվար է գտնել Եվրոպայում։ Ուրախ ենք, որ կարող ենք օգնել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասնագետներին մոնիթորինգ իրականացնելու հարցում, բացահայտել տեղեկատվություն այն տեսակների վերաբերյալ, որոնք առկա են տարածաշրջանում։ Այս պահպանության տարածքն ասես Հայաստանի գանձարանն է․ Գերմանիայում մենք նման մեծ տարածք չունենք»‎, -նշում է պրոֆեսոր, դոկտոր Հարթմուտ Ռովերիքը Գերմանիայից։ Ասում է՝ գիտնականները նպատակադրված են պարբերաբար գալ Հայաստան՝ տարբեր եղանակներին։


Լիտվայից Պովիլաս Իվինսկիսը 30 տարի առաջ է այստեղ եղել, հետաքրքրված է, թե ինչպես է փոխվել ամեն ինչ երկրում։ Փաստում է՝ կախված եղանակից՝ կենդանական աշխարհը փոխվում է, իսկ Հայաստանում շատ նոր տեսակներ են գտել։

Դանիայից Բյարնե Սկուլեն, բացի գիտական ուսումնասիրություններից, շատ է սիրում միջատների լուսանկարներ անել։

Սլովակիայից Ժդենո Տոկարն էլ խոստովանում է՝ իր երազանքն է եղել Հայաստան գալը։ Ուսանողական տարիներին պետք է գար, սակայն չստացվեց։ Արդեն 45 տարի փոքր թիթեռներ է հավաքում և ուսումնասիրություններ կատարում։ Փաստում է՝ նոր ցեղատեսակներ հայտնաբերելուն պես պետք է հասկանան՝ ինչ անուն ընտրել։ Սովորաբար, նոր տեսակներին անվանակոչում են ըստ տարածքի, ըստ բույսի կամ էլ հայտնագործողի ու նրա կնոջ անունով։ Օրինակ, Լատվիայից Նիկոլայ Սավենկովը թիթեռներից մեկն անվանել է իր կնոջ պատվին։ Վերջինս փաստում է՝ նախորդ այցի ընթացքում 10 նոր տեսակ էին հայտնաբերել Հայաստանում։

Այս պահին գիտնականների աշխատանքները շարունակվում են, և նրանք լիահույս են նոր տեսակներ հայտնաբերելու և միջազգային գանձարանում դրանք ավելացնելու հարցում։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031