Ադրբեջանին անկլավների վերադարձի (Տավուշի մարզում գտնվող 7 անկլավները և Տիգրանաշենը) և այլ հարցերը պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի համատեքստում: Այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
«Այդ հողերն Ադրբեջանի տարածքներ են: Այդ տարածքների վերադարձն Ադրբեջանի վերահսկողության տակ պահանջում է սահմանազատման գործընթաց, ուստի հարցը կքննարկվի այդ շրջանակում: Այդ հարցերը կքննարկվեն և կլուծվեն»,- ասել է Խալաֆովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ