Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում տարեց մարդկանց ծեծելու մասին հրապարակման հիման վրա ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Մայիս 10,2022 12:10

2022 թ․ մայիսի 9-ին հրապարակվել է «Հանրապետական և դաշնակցական խուժանները երեկ Գյումրիում ծեծել են 80-անց մարդկանց» վերտառությամբ տեսանյութ, որի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այն պարունակում է առերևույթ հանցագործության տարրեր։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։

ՀՔԱՎ-ը ՀՀ գլխավոր դատախազից պահանջել է միջոցներ ձեռնարկել հաղորդմամբ ներկայացված նյութով արձանագրված դեպքերի շուրջ համապատասխան քննություն կատարելու, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ քրեական գործ հարուցելու, պատասխանատուներին հայտնաբերելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ցուցարարների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ էր ներկայացրել մայիսի 2-ին և 5-ին։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031