Մայիսի 9-ին Ֆրանսիայի հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքի ժամանակ 5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը փաստեց, որ համաժողովրդական շարժումն իսկապես ծավալվում է, քանի որ այդպես էլ պետք է լիներ։ «ՀՀ քաղաքացին մանդատ չի տվել Փաշինյանին, որ իր անունից բանակցի այն, ինչ ինքն է ճիշտ գտնում, որ Արցախյան շարժման պայքարը կարճ ժամանակահատվածում զրոյացնի։ Այսօր Ֆրանսիայի հրապարակի հարթակից հնչեցին կարևոր ուղերձներ, որոնք ազդակ պետք է դառնան, որ մարդիկ գան։ Նիկոլի հեռանալուց հետո ժամանակավոր կառավարությունում պետք է լինեն պոպուլիզմից հեռու պրոֆեսիոնալ մարդիկ»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին մարզպետ ու Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի ձեւակերպմամբ, սա սովորական մայիսի 9-ը չէր, այլ Շուշիի ազատագրման 30-ամյակը։ «Օրը նաև խորհրդավոր էր վատ իմաստով, քանի որ ուղիղ 4 տարի առաջ մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվեց վարչապետ և հաջորդ օրը գնաց մասնակցելու եռատոնի միջոցառումներին Ստեփանակերտում։ 4 տարվա ընթացքում նա երկիրը ղեկավարել է այնպես, մեզ դրել է այն վիճակում, որ ինքը հիմա վախենում է գնալ Ստեփանակերտ»:
Կարդացեք նաև
Էդգար Ղազարյանը նաև հիշեց, թե ինչու էր Շուշիի ազատագրման գործողությունը Կոմանդոսն անվանել «Հարսանիք լեռներում», և հիմա ինչ է անում ներկայիս ՀՀ պաշտպանության նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Համախմբման անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը նախ շնորհավորեց բոլորին եռատոնի առիթով, ապա փաստեց, որ Հայրենական պատերազմում հայերը կարևոր մասնակցություն ենք ունեցել։ «Շնորհավորում եմ նաեւ Շուշիի ազատագրման տոնի առիթով, որն այս պահին ժամանակավորապես ընդհատվել է։ Վստահեցնում եմ՝ ամեն ինչ անելու ենք, որ վերականգնվի Շուշին որպես հայկական բերդաքաղաք»,-ասաց երգիչը։
Արսեն Գրիգորյանի խոսքով, որ պարտավոր ենք երդում տալ մեր ազգին ու նահատակներին, որ պայքարը շարունակվելու է
Մանրամասները՝ տեսանյութում