Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ոչ միայն ակտիվորեն օգտագործում է իր «սուպերվարչապետական» լիազորությունները, այլև երբեմն իրեն վերապահում նախագահի լիազորությունները. «Ժողովուրդ»

Մայիս 10,2022 10:26

Քաղաքական վերադասավորումներից հետո, Փաշինյանը ոչ միայն կիրառեց ու դեռ կիրառում է այդ լծակները իր իշխանությունը պահպանելու համար, դեռ մի բան էլ մեծացրել է դրանց շրջանակը: Օրինակ՝ իրավապահ (ուժային) մարմիններից ամենաազդեցիկները՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը, որոնք նախկինում գոնե ձևական առումով կառավարությանն առընթեր մարմիններ էին, դրվեցին վարչապետի ուղիղ ենթակայության ներքո:

Փաշինյանը ոչ միայն ակտիվորեն օգտագործում է իր «սուպերվարչապետական» լիազորությունները, այլ նաև երբեմն-երբեմն իրեն վերապահում արարողակարգային դեր ունեցող նախագահի լիազորությունները։ Դրա ամենավառ օրինակը 2018-ի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի բակում ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին պաշտոնանկ անելու հրամանները հրապարակավ ստորագրելն էր, մինչդեռ նախարարներ նշանակելու ու նրանց ազատելու մասին որոշումները նախագահն է ստորագրում: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր նշանակելու մասին Փաշինյանի՝ 2018-ի նոյեմբերի 1-ին արած հայտարարությունը նույնպես նախագահի լիազորությունների մեջ մտնել էր. ըստ Սահմանադրության 93-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը:

Ահա հերթական փաստը, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը խաբել ՀՀ քաղաքացուն:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031