Արաքսի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից ավազ արդյունահանելու դեպքում տուգանք կնշանակվի: Խոսքը 5 մլն դրամի մասին է: Պարզվում է, որ Արաքս գետի հունից ավազ արդյունահանելու հետեւանքով բազմաթիվ խնդիրներ են առաջացել, այդ թվում՝ սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր:
Մեզ հայտնի դարձավ, որ վարչական պատասխանատվության սահմանաչափը որոշվել է՝ հիմք ընդունելով Ազգային անվտանգության ծառայության առաջարկությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։