Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոսի արձանի կառուցմամբ նոր էջ է բացվելու մեր ժողովրդի և պետության կյանքում. Գագիկ Ծառուկյան. «Հրապարակ»

Մայիս 10,2022 09:24

Այսօր ամփոփվելու է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման մրցութային առաջին փուլը եւ հայտնի է դառնալու, թե 12 առաջարկից մրցույթում, որ նախագիծն է հաղթել։ Մենք արդյունքների ամփոփումից առաջ մի քանի հարց ենք ուղղել Գագիկ Ծառուկյանին։

Պարոն Ծառուկյան, Ձեր նախաձեռնությամբ մեկնարկած «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանհամալիրի» կառուցման մրցութային առաջին փուլը մոտեցել է ավարտին: Նախաձեռնությունը մեծ արձագանք գտավ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Դուք անձամբ ինչպե՞ս եք գնահատում մրցութային փուլի աշխատանքները:

-Չորս ամիս առաջ ես առաջին անգամ հայտարարեցի իմ և իմ ընտանիքի որոշման մասին՝ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Այս չորս ամսվա ընթացքում մենք երկար ու բարդ ճանապարհ ենք անցել։ Արձանի թեման մշտապես եղել է հանրության բոլոր շերտերի ուշադրության կենտրոնում։ Չորս ամիս ես լսել եմ ոգևորություն, աջակցություն և իհարկե, հակառակ կարծիքը։ Անձամբ պատասխանել եմ բոլոր հիմնավոր առարկություններին և առաջարկներին։ Փորձել ենք ամեն նման առաջարկի մեջ տեսնել գրագետ ու օգտակար գաղափար։ Արձանի գաղափարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ճարտարապետների, քանդակագործների մասնագիտական շրջանակներում։ Չորս ամսվա ընթացքում կազմակերպվել է մրցույթ, որին մասնակցել են 300-ից ավելի նախագծեր։ Մեկը մեկից հետաքրքիր ու արժանի։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին։ Անկեղծ շնորհակալություն։ Ձևավորվել էր մասնագիտական մրցութային հանձնախումբ՝ կազմված հեղինակավոր մասնագետներից ու հանրային դեմքերից։ Մասնագիտական հանձնախմբին զուգահեռ անցկացվել է հրապարակային, հանրային մրցույթ, որին կարող էր մասնակցել ցանկացած քաղաքացի։ Ես ուզում եմ հատուկ ընդգծել. իմ կամ իմ ընտանիքի կողմից չի եղել որևէ ճնշում, որևէ ուղղորդում, ես չեմ պարտադրել իմ կարծիքը, չեմ խոսել իմ նախասիրության մասին։ Ես սա համարում եմ ամենակարևոր սկզբունքը. Արդար մրցույթ, ժողովրդի կարծիք։ Ի սկզբանե իմ որոշումն է եղել այդպիսին. թող հաղթի այն նախագիծը, որը կընտրի հանձնախումբը, որը կընտրի ժողովուրդը։ Ես վստահ եմ ու հավաստիացնում եմ բոլորին, որ Քրիստոսի արձանի կառուցմամբ նոր էջ է բացվելու մեր ժողովրդի և պետության կյանքում՝ հաջողության, խաղաղության, համերաշխության. նոր էջ մեր երկրում։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031