Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած բոլոր ծրագրերին՝ հաջողվել է զերծ մնալ սադրանքներին տրվելուց. Քրիստինե Վարդանյանը՝ Գյումրիի դեպքերի առիթով

Մայիս 10,2022 09:20

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան

Իշխանությունը դիմում է ամեն տեսակ սադրանքի: Զգալով, որ ամեն օր հայտնվում են ավելի վատ դրության մեջ, նրանք չեն խորշում որևէ հնարք օգտագործելուց:

Երեկ դեպի Գյումրի տեղի է ունեցել խաղաղ ավտոերթ, որին հաջորդել է բազմահազարանոց խաղաղ հանրահավաքը: Երթի ամբողջ ճանապարհին ավտոերթի մասնակիցների համար պատրաստված են եղել սադրանքներ: Տարբեր դերերում հանդես եկած մարդիկ` ներկայանալով էլ զոհվածի ծնողներ, էլ գյումրեցիներ հայհոյել են ավտոերթի մասնակիցներին, նրանց ուղղությամբ նետել քարեր, ներկայացրել անտրամաբանական պահանջներ (գերիների վերադարձ):

Այս ամենն արժանացել է բացառիկ զուսպ արձագանքի: Ամեն տեղ մարդիկ համբերատար խոսել են բոլորի հետ, ներկայացրել իրավիճակը: Դեպք է արձանագրվել, երբ ճանապարհը փակած անտեղյակ մարդկանցից մեկը, հասկանալով, ինչ ծուղակում է հայտնվել, համբուրել է ավտոերթի մասնակիցներից մեկի ճակատը:

Ավտոերթը ոչ միայն բարեհաջող հասել է Գյումրի, այլև կարևոր հանրահավաք անցկացրել և վերադարձել:

Բայց որպեսզի պատկերացնեք կատարվածի պետական մակարդակով կազմակերպվածության աստիճանը, իմացեք, որ սադրիչների հետ է եղել նաև Հայաստանի Առաջին ալիքի թիմը: Այն նույն Առաջին ալիքի, որը չի լուսաբանում ամենամեծ հակաթուրքական ակցիան` ջահերով երթը, պատճառաբանելով ծանրաբեռնվածությունը:

Դեպքի վայրում են եղել փոխոստիկանապետը, Շիրակի մարզպես Նազելի Բաղդասարյանի եղբայրը:

Եվ ահա այսօր համացանցում մի տեսանյութ է տարածվում, որտեղ խառնաշփոթի մեջ դժվար է հասկանալ` ինչ է կատարվում:
Ու սկսվում է կազմակերպված արշավը Դաշնակցության երիտասարդականի մի քանի անդամների նկատմամբ, իբրև նրանք ծեր մարդ են ծեծել:

Հասկանալի է, իշխանությունը միանգամից մի քանի խնդիր է փորձում լուծել. հող է նախապատրաստում այս շարժման ոգին ապահովող մի քանի անհատների մեկուսացնելու, շարժումը վարկաբեկելու և հատկապես Դաշնակցության երիտասարդականին հարվածելու համար:

Մեր գիտակից հանրության համար կարևոր եմ համարում արձանագրել.
Երեկ բռնության որևէ դեպք չի գրանցվել: Երիտասարդները պարզապես ապահովել են իրենց անխոչընդոտ տեղաշարժը: Չնայած բոլոր ծրագրերին՝ հաջողվել է զերծ մնալ սադրանքներին տրվելուց:

Երիտասարդները, որոնց մասին այսօր ամենաստոր ստերն են տարածվել Ապրիլյան և Քառասունչորսօրյա պատերազմների մասնակիցներ են: Բայց որ ավելի կարևոր է, գիտակցված ընտրությամբ հայեր են. առանց վարդագույն ակնոցի նայում են մեր երկրին ու հասարակությանը և այն անսահման սիրում են ու երբ հարկը կա կյանքը վտանգելու գնով պաշտպանում են: Երիտասարդներից մեկը վիրավորումից հրաշքով է փրկվել վերջին պատերազմին:

Ինչու եմ սա ասում, որովհետև ամեն անգամ ճակատ մեկնելիս իրենք քաջ գիտակցում են, որ մենք` որպես հասարակություն հեռու ենք կատարյալ լինելուց, բայց ամեն անգամ առանց վայրկյան իսկ տատանվելու գնում են նաև այն մարդկանց պաշտպանելու, ովքեր երեկ իրենց դեմ սադրանք էին կազմակերպում:

Գնում են, որպես պարտականություն անում են իրենց գործը, արածի մասին չեն պատմում ու խոնարհ հերոսների պես վերադառնում են իրենց առօրյային ու բախվում սենց դեպքերի:

Բայց մեկ է՝ չեն հիասթափվում, որովհետև գաղափարական են, որովհետև ուխտել են ամեն գնով ծառայել հայրենիքին: Այս մարդիկ մահը տեսած ու այն հաղթած մարդիկ են, նիկոլի քարոզչությունն ինչ է, որ չհաղթեն դրան:

Իսկ ներքևի տեսանյութում բացահայտեք ինքներդ ձեր համար այս օրերերին ընդդիմության դեմ աշխատանքի ամենաստոր մեթոդներից մեկը: Ու իմացեք, որ Գյումրիի դեպքում նույն սցենարիստներն ու ռեժիսոորն է եղել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031