SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Համլետ Սարգսյան 4-րդ նրբանցքի տներից մեկում բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերաատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի տեղում աշխատեն քննիչները:
Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են 2 դի:
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են, մորը հայտնաբերել են միջանցքում, իսկ որդուն՝ ննջասենյակում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: