Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանը նպատակ ունի Երեւան գալու, ապա կամ այս կառավարությունը հանձնելու է՝ գնա, կամ ինչ-որ պահից պատերազմելու ենք»

Մայիս 09,2022 23:57

«Անհեթեթ է ասել, թե Արցախի համար եք կռվում, ուրեմն գնացեք Արցախ։ Այդ փուլն անցել է։ 2020թ․-ին հազարավոր կամավորներ գնացել են Արցախ, բայց քանի որ որոշումներն ընդունվում են Երեւանում, պատերազմում է պետությունը, հայտարարում մոբիլիզացիա, գնում սպառազինություն, ապա անիմաստ է գնալ խրամատ պահելու, եթե ղեկավարությունը կարող է հրաման տալ դիրք հանձնելու, ինչպես բազմիցս եղել է նոյեմբերի 10-ից հետո»,- Ֆրանսիայի հրապարակում այսօր «Հայկական նախագիծ» գիտակրթական հ/կ-ի հերթական քննարկման ժամանակ հայտարարեց տարածաշրջանային եւ անվտանգության հարցերի փորձագետ Կարեն Իգիթյանը։ Նրա խոսքով՝ խնդիրները կարող են լուծվել այն դեպքում, երբ իշխանության գան ազգային ուժերը։

Ապա քաղաքացիներից մեկը կարծիք հարցրեց առաջին նախագահի վերջին հոդվածի հետ կապված։ Կարեն Իգիթյանը նշեց՝ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա անհեթեթ է նաեւ այս իշխանության պնդումը, թե իրենք խաղաղություն են ուզում, իսկ ընդդիմությունը՝ պատերազմ․ «Իրականում հակառակն է։ Իշխանությունն անընդհատ դրական ազդակներ է ստանում, որի դիմաց մենք անընդհատ ինչ-որ բան ենք զիջում։ Դա է պատերազմը։ Պատերազմը միայն սպանելով չի լինում։ Պատերազմ է նաեւ այն, որ որեւէ երկիր հաստատում է իր իշխանությունը։ Երբ Ադրբեջանը եկավ եւ մեր ռազմավարական ճանապարհը փակեց, դա պատերազմ է։ Եթե Ադրբեջանը նպատակ ունի Երեւան գալու, որի մասին բազմիցս ասել է եւ ենթակառուցվածքներ է ստեղծում գալու համար, ապա կամ այս կառավարությունն ուղղակի դուռը փակելու է, հանձնելու է՝ գնա, կամ ինչ-որ պահից պատերազմելու ենք։ Սա հանձնողի եւ չհանձնողի հարց է։  Չհանձնողներն իրականում կարողացել են այնպես անել, որ պատերազմ չլինի, եւ դա է տարբերությունը»։

Ներկաներից մեկը նաեւ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ՀՀ-ն մինչեւ հիմա չի ճանաչել Արցախի անվտանգությունը։ Կարեն Իգիթյանը պատասխանեց՝ կարծում եմ, որ հարցն առաջին նախագահին պետք է հղել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031