Այսօր Շուշիի ազատագրման օրն է: Aravot.am-ի հետ զրույցում Դիմադրության շարժման քայլերթի ժամանակ Լեւոն Քոչարյանն ասաց. «Շուշիի ազատագրման օրը իմ, ինչպես նաեւ Ստեփանակերտում ապրած իմ հասակակիցների կյանքում, որոնք պատսպարված էին նկուղներում, առանց չափազանցության ամենաերջանիկ օրն էր, որովհետեւ դադարեց Ստեփանակերտի ռմբահարումը: Ես առավել հպարտ եմ Շուշիի ազատագրումով, առավել եւս, որ մեր լուսավոր քաղաքը ազատագրելու մեջ շատ մեծ ավանդ ունի հայրս:
Սակայն այսօր ես մեծ ցավ եմ ապրում: Կյանքում մի մեծ դատարկություն կա, որովհետեւ մեր հայկական Շուշին, մեր հաղթանակը, հաղթողի մեր հոգեբանությունը մեզնից գողացվել է: Մեծ ցավ եմ ապրում, բայց միաժամանակ հասկանում եմ, որ չպետք է ընկճվել: Պետք է փորձել նոր հաղթանակներ կերտել, որը հնարավոր կլինի միայն մեր համախմբումով եւ ուժեղանալով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ