Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մասնակիցները տեսանյութի միջոցով մասնակից դարձան Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների մասնակցությամբ Եռաբլուրում տեղի ունեցած երդման արարողությանը։ Այն իրականացրեց 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։
Զոհված զինվորների հարազատները հայտարարեցին․ «Մեր զոհված զավակների շիրիմների առաջ երդվում ենք։ Արցախը չենք զիջելու, Հայաստանը հզորանալու է, մնալու ենք հավատարիմ մեր հավատամքին, ապազգային և անկարող այս իշխանությանը վռնդելու ենք»։ Քիչ ուշ հանրահավաքի մասնակիցները ևս երդվեցին։
Նշենք, որ նաև սոցիալական ցանցերում կոչ է արվում երդում տալ, կիսվել երդմամբ սոցիալական ցանցում` օգտագործելով #Երդվումեմ հեշթեգը, գրառման, story-ի կամ ուղերձի տեսքով:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ