Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Երեւանը կլինի թիկունքում, Արցախի ժողովուրդը կտեսնի, որ ոչ միայն ՌԴ-ն է կարող աջակցել իր անվտանգությանը»․ Սերգեյ Մելքոնյան

Մայիս 09,2022 23:20

«Միութենական պետության մասին խոսակցություններն իրակա՞ն են։ Արդյոք այս ամենը նրա համար չէ՞, որ Արցախը մտնի ՌԴ կազմ։ Խոսակցություններ կան, որ Արցախի ժողովուրդն էլ է համաձայն»,- Ֆրանսիայի հրապարակում այսօր «Հայկական նախագիծ» գիտակրթական հ/կ-ի հերթական բացօթյա քննարկման ժամանակ նման հարց հղեց քաղաքացիներից մեկը։

Մերձավորարեւելյան տարածաշրջանի հարցերով փորձագետ, պատմաբան Սերգեյ Մելքոնյանը պատասխանեց․ «Արցախի պաշտպանության բանակն այսօր, ցավոք, չի կարող դիմադրել առկա սպառնալիքներին։ Ինչո՞ւ, որովհետեւ ՀՀ-ն Արցախի թիկունքին չէ, որովհետեւ պաշտոնական Երեւանը Մոսկվայում եւ Բրյուսելում ասում է, թե Արցախը մեր խնդիրը չէ, թե այն մեր գլխացավանքն էր, որից հրաժարվել ենք, թող ռուսներն ադրբեջանցիների հետ հարցը լուծեն»։

Սերգեյ Մելքոնյանի խոսքով․ «ՀՀ իշխանությունը պատրաստ է քննարկել Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում, իսկ դա նշանակում է, որ հրաժարվում է Արցախից։ Այն ժամանակ, երբ Երեւանը կլինի թիկունքում, Արցախի ժողովուրդը կտեսնի, որ ոչ միայն ՌԴ խաղաղապահները կարող են աջակցել իր անվտանգության ապահովմանը, այլեւ ՀՀ-ն եւ վերջինիս միջոցով նաեւ սփյուռքը։ Մինչդեռ այս իշխանությունը պատրաստ չէ աջակցելու։ Մի քանի միլիոն է միայն ուղարկում, որ բնակարաններ կառուցվեն փախստականների համար։ Գլխավորն անվտանգության հարցն է, իսկ ՀՀ իշխանությունը պատրաստ չէ կանգնել Արցախի թիկունքում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031