Մայիսի 9-ին Դիլիջանում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի 77-ամյակին։ Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակը հաղթանակի շունչն ու հայրենասիրական ոգին մատաղ սերնդին փոխանցելն է։
Միջոցառումն սկսվեց զինվորական քայլերթով և փողային նվագախմբի կատարումներով։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին բարձրաստիճան սպաներ,զինվորականներ և բնակիչներ։
Կարդացեք նաև
Ելույթ ունեցան ինչպես Դիլիջանի արվեստի պետական քոլեջի սաները, այնպես էլ տարբեր փառատոններում պատվավոր տեղեր գրաված շնորհալի երգիչներն ու երաժիշտները։ Ներկաներին իր օրհնությունն էր բերել հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը։ Շնորհավորական ուղերձով հանդես եկավ նաև Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը և առհասարակ մշակութային կյանքի աշխուժացումը Դիլիջան համայնքում։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքապետարանի