Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ կապ ունի այսօր ով է հրապարակում, սրան քշենք, նոր ընտրություններ են լինելու». Կարեն Կովսականցի Մարտիրոսյան

Մայիս 09,2022 19:22

Կարեն Կովսականցի Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, թե փողոց է դուրս եկել ոչ թե Դիմադրության շարժման լիդերներից մեկի համար, այլ հանուն իր ընկերների անցած փառավոր ճանապարհի եւ հերոսների հիշատակի:

Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Մարտիրոսյանը նշեց. «14 օր է նույն կոչը հղում եմ տարբեր հարթակներից՝ տարբեր քննարկումների ժամանակ,որ ժողովուրդը վերջիվերջո հասկանա հետեւյալը. այն, ինչ այսօր կատարվում է Ֆրանսիայի հրապարակում, նախընտրական քարոզչություն չէ: Մենք ընտրությունների չենք պատրաստվում, այս պահին մեր հայրենիքն ենք փորձում փրկել:

Եթե երկար շարունակվեն այս իշխանությունների գործողությունները,էլ բան չի մնա ընտրություններ անելու համար: Իմ կարծիքով՝ մարդիկ սա չեն հասկանում»:

Կարեն Մարտիրոսյանը, օրինակ է բերում, թե մեկը գրել էր. «Սուրիկ Խաչատրյաններին ասեք հրապարակներում չերեւան: Ես էլ պատասխանել եմ՝ Սուրիկ Խաչատրյանն էլ է մտածում իր թոռների մասին: Իրավունք չունի՞ մտածելու, որ իր թոռները կարող է հայ չմեծանան… Ի՞նչ կապ ունի այսօր ով է հրապարակում, սրան քշենք, նոր ընտրություններ են լինելու: Թող Սուրիկ Խաչատրյանին կամ մյուսին չընտրեն,մերժեն,նկարները պատերից պոկեն, բայց այս պահին այդ խնդիրը չի: Մի՞թե հնարավոր չէ մեր քաղաքացիներին բացատրել այս ամենը,որ դուրս գան ու տեր կանգնեն մեր երկրին»:

Անդրադառնալով Փաշինյանի ուղերձին, որտեղ ասել էր, թե ինքը չէ երկրին պատուհասած աղետների հեղինակը, Կարեն Կովսականցին նշում է. «Այն պահից, երբ ինքն ասաց, որ սկսում եմ իմ կետից, թքեց Մինսկի խմբի 30 տարվա աշխատանքի վրա: Համանախագահող երկրները, որ 30 տարի փորձում էին ինչ-որ ձեւով լուծել Արցախի հարցը,ինքն ասաց, որ ձեր արածը ոչինչ է, ինչպես իր կինն էր ասում, որ երիտասարդները զոհվել են հանուն ոչնչի, ես իմ կետից եմ սկսում:

Նաեւ քաղաքական հայտարարություն արեց Արցախում՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Երեսուն տարի բոլոր ղեկավարները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, միշտ փորձել են այլ ձեւով ներկայացնել խնդիրը, որովհետեւ աշխարհը երկու սկզբունքն է հասկանում՝ տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք: Մինչեւ հողատուի իշխանության գալը մարդիկ գնում էին Արցախի ինքնորոշման ճանապարհով,իսկ ինքը վեր կացավ ու սադրիչ հայտարարություններ արեց:

Առաջին իսկ օրվանից իր (Փաշինյանի) բոլոր քայլերը տանում էին ամեն ինչը վարի տալուն, ինքն ԱԺ ամբիոնից հայտարարություն էր անում, որ պատերազմից հետո է իմացել, թե զրահաբաճկոնի ու սաղավարտի խնդիր կա, բայց պարզվում է՝ պատերազմից առաջ չերեւացող մայկա-տրուսիկը կարողացել էր հաշվել: Ինքը միտումնավոր այդ ամենն անում էր, որ պատերազմ հրահրի ու կոտորի մեր գենոֆոնդը»: Մեր զրուցակցի պնդմամբ, բանակում հեռախոսներ թույլատրելը նույնպես այդ համատեքստում պետք է դիտարկել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Կարեն Կովսականցի Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031