Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշահամալիրի տարածքում տեղադրված է Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-աղբյուրը

Մայիս 09,2022 18:20

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարելիցի առթիվ Դիլիջան քաղաքում այսօր  տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի վերաբացման արարողությունը: Հուշահամալիրի տարածքում տեղադրված է նաև Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-աղբյուրը:

Հուշահամալիրի վերականգնման և շրջակայքի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից՝ անհատ բարերարների,  կազմակերպությունների աջակցությամբ, Դիլիջանի համայնքապետարանի  ու բնակիչների համատեղ ջանքերով։  Աշխատանքներին աջակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը:

««Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը և նրա հիմնադիր Ռուբեն Վարդանյանը նախաձեռնեցին հուշահամալիրի վերականգնումը, որպեսզի  դիլիջանցիները և քաղաքի հյուրերը կարողանան այս օրը մեր հերոսների հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցել բարեկարգված  հուշահամալիրում: Մենք կարծում ենք, որ հերոսների հիշատակի նկատմամբ  մեր հարգանքը դրսևորվում է նաև նրանց նվիրված հուշարձանների նկատմամբ մեր վերաբերմունքով ու հոգածությամբ։ Ժամանակին այս  համալիրն ու հարակից տարածքը դիլիջանցիների սիրված վայրերից են եղել,  և  հուսով ենք, բարեկարգումից հետո այն կշարունակի այդպիսին մնալ նրանց համար»,- ասաց TUF  հիմնադրամի տնօրեն Մարիետա Մաթևոսյանը:

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը  Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ դիլիջանցիների համար շատ կարևոր է հուշարձանների պահպանումը. այստեղ մենք ունենք և՛ Հայոց ցեղասպանության, և՛ Հայրենական պատերազմի, և՛ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ։ Ողջունելի է TUF հիմնադրամի և անհատ բարերարների կողմից ցուցաբերած աջակցությունն ու նախաձեռնողականությունը հուշարձանների պահպանման և վերականգման գործում։ Դիլիջանի համայնքապետարանը միշտ պատրաստակամ է համագործակցության համար,- հավելեց Սարգսյանը։ Արարողությունից հետո  մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ  և Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։ Միջոցառման ավարտին հյուրերը նաև ծառեր տեղադրեցին հուշարձանի հարակից՝ նորաստեղծ «Հաղթողների ծառուղում»։

Հիշեցնենք,որ «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը 2020 թ. հուլիսից  ստանձնել է  IDeA հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերի իրականացումը: TUF հիմնադրամն իրագործում է ծրագրեր Գյումրիում, Դիլիջանում, Տաթևում, Արցախում և Երևանում։ Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարարական ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը ու նպաստում համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի՝  որպես մրցունակ զբոսաշրջային երկրի դիրքավորմանը: TUF-ի հիմնադիրը  բարերար և սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն է:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ TUF-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031