ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և ստեղծել էսկալացիայի վտանգ:
«Մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ: Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների: Դա Հայաստանի համար շատ կարևոր է նաև սոցիալական տեսանկյունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոպիրկինը՝ անդրադառնալով Սոթքի հանքավայրի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված կրակոցներին, որի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքի աշխատակիցներից մեկը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: