Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օհանյանը ճիշտ կանի իրեն հարց տա՝ ինչո՞ւ որպես Շուշիի փաստացի հրամանատար, մեզ՝ այնտեղ գտնվող տասնյակ զինվորներիս ու կամավորներիս, թողեց ու, առանց նախազգուշացնելու հեռացավ՝ հայտնվելով Երևանում. Սերժ-Վարագ Սիսեռյան. Radar Armenia

Մայիս 09,2022 16:34

44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի անկման վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար, 44-օրյա պատերազմի կամավոր Սերժ-Վարագ Սիսեռյանի հետ:

– Պարոն Սիսեռյան, Դուք 44-օրյա պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցություն եք ունեցել ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Կհիշե՞ք՝ ի՞նչ վիճակ էր վերջին օրերին, մասնավորապես Շուշիում ինչպիսի՞ն էր դրությունը և ինչպես էր կազմակերպվում քաղաքի պաշտպանությունը։

– Այդ օրերին ընդհանուր անհասկանալի իրավիճակ էր, և ոչ միայն Շուշիում: Տարբեր տեղերից սխալ տեղեկատվություն էր փոխանցվում։ Այսինքն՝ կարծում եմ, որ ԳՇ-ն Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ,  իշխանությանը կամ սխալ, կամ կիսատ ինֆորմացիա էին փոխանցում։ Ո՞րն էր նպատակը՝ չգիտեմ։ Ասում էին՝ ամեն ինչ լավ է, նորմալ է, բայց իրականությունը տեղում լիովին այլ էր: Գնալով մեծանում էր փախուստի դիմողների թիվը, բայց չգիտես ինչու, այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության իշխանություններին ամբողջությամբ չէր փոխանցվում։ Նույն իրավիճակն էր նաև Շուշիում։ Ամսի 5-6-ին՝ Շուշիում շատ, թե քիչ մի քանի տասնյակ թվով զինվորներ ու կամավորականներ էին մնացել։

– Ըստ Ձեզ՝ Շուշիի գրավման մասով 44-օրյա պատերազմի հետաքննությամբ զբաղվող ԱԺ հանձնաժողովը ինչպիսի՞ գործառույթներ ունի, արդյո՞ք բացի քաղաքական գնահատականից, հանձնաժողովի բացահայտումները պետք է հանգեցնեն իրավական հետեւանքների կոնկրետ պատասխանատուների համար։

– Հանձնաժողովը նախ և առաջ պետք է կանչի Օհանյանին, ինչպես նաև մեզ՝ այնտեղ գտնված կամավորականներիս, լսի վկայությունները։ Արդյունքում՝ կարծում եմ շատ բան կպարզվի, շատ հանգամանքներ կբացահայտվեն, կհստակեցվեն: Իսկ Սեյրան Օհանյանը այժմ մինչև հանրահավաքներին մասնակցելը, հայրենասիրական ճառեր արտասանելը, ճիշտ կանի, եթե հայելու մեջ նայի և ինքն իրեն հարց տա, թե ինչո՞ւ որպես Շուշիի փաստացի հրամանատար, մեզ՝ այնտեղ գտնվող տասնյակ զինվորներիս ու կամավորներիս, թողեց ու, առանց նախազգուշացնելու, ուղղակի «թռավ» Շուշիից բոլորիս համար անակնկալ հայտնվելով Երևանում: Կարծում եմ՝ նա պետք է առերեսվի իրականության հետ, և մինչ Երևանի հրապարակներում Արցախը «փրկելը», հանրությանը հստակորեն բացատրի, թե ինչո՞ւ այդ փրկչական գործը ձախողեց այն պահին, երբ իրոք դրա պահն էր ու իր պատասխանատվության ներքո։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Ես որեւէ գաղաբար չունիմ ոչ ռազմական նիւթերէն, ոչ ալ պարոն Սիսեռյանի կամ Օհանյանի ըրածներէն պատերազմին. Բայց մէկ բառ աչքս գրաւեց. փաստացի՞, ի՞նչ ըսել է փաստացի հրամանատար, բանակ ունեցող երկրի մը համար. Պարոն Սիսեռյանը հաւանաբար աւելի լաւ կ՝ընէ ինքն իրեն եւ իշխանութիւններուն հարց տայ եւ մեզի ալ պատասխան, թէ ո՞վ էր նշանակուած հրամանատարը եւ ու՞ր։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031