«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հայտարարությունը մայիսյան եռատոնի առիթով
Դժվար է ստեղծված իրավիճակում հիշել և արժևորել մայիսյան հաղթական եռատոնը և հատկապես Շուշիի ազատագրումը։
Փաստ է, որ յուրաքանչյուր ձեռքբերում առավել իմաստավորվում է այն կորցնելուց հետո։ Հետպատերազմյան կորստի այս զգացողությունը ևս մեկ անգամ ստիպում է մեզ խորհել հայկական պետականության կերտման խորհրդանիշների մասին, որոնցից մեկն էլ Շուշին է։
1992 թվականին մայիսյան այս օրը «Հարսանիքը լեռներում» օպերացիայով ազատագրվեց Շուշին՝ բեկում մտցնելով Արցախյան պատերազմի այդ վճռորոշ շրջանում։ Դրանով վերականգվեց երբեմնի մեր ռազմական հաղթական ոգին և փառքը՝ դառնալով նոր հաղթանակների սկիզբ։
Շուշին ոչ թե հասարակ բերդաքաղաք էր, այլ պատերազմի հաղթական ելքը կանխորոշող բանալին, որի կորուստն այսօր մեզ համար ունի բախտորոշ նշանակություն։
Կարդացեք նաև
Շնորհավորելով եռատոնը՝ միաժամանակ հավատում ենք մեր ապագա հաղթանակների վերակերտմանը, Շուշիի վերադարձմանը՝ հանուն մեր սերունդների անվտանգ գոյության։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհուրդ