Սիրելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում ենք Հայրենական մեծ պատերազմում մեր պապերի տարած հաղթանակը խորհրդանշող տոնի առթիվ։ Շնորհիվ այդ հաղթանակի` երաշխավորվել է իր հայրենիքի մի հատվածում հայ ժողովրդի գոյությունն ու զարգացումը։
Սիրելի՛ հայրենակիցներ, Շուշին ու Արցախի Հանրապետության բազմաթիվ այլ բնակավայրեր ներկայում գտնվում են ադրբեջանական ժամանակավոր օկուպացիայի ներքո։ Որքան էլ ծանր է այս պայմաններում շնորհավորանքի խոսք ասելը, այդուհանդերձ չպետք է հուսահատվենք։ Այս օրը պետք է ոգեկոչենք Շուշին ազատագրած, հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր հայրենակիցների հիշատակը։ Մենք վերադարձնելու ենք մեր հայրենիքի բզկտված պատառները։
Մենք հավատում ենք հայ ժողովրդի ուժին, կամքին, ոգուն ու իմաստնությանը։ Տոնդ շնորհավո՛ր, մեր գերված, չքնաղ բերդաքաղաք։
5165 շարժում