Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը «քաղաքական ահաբեկչություն» է սկսել ՀՅԴ-ի նկատմամբ. Լիլիթ Գալստյան

Մայիս 09,2022 13:49

«Իշխանությունը գիտակցում է իր օրերի վերջնաժամկետը եւ իր հենարանը մնացել են բռնությունը եւ ուժային կառույցները»,- այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

The 77th anniversary of the victory in the Great Patriotic War was marked near the eternal fire of the monument to the Unknown Soldier in the ‘Victory’ park of Yerevan, Armenia

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, իշխանությունը հոգեվարքի մեջ է եւ արդեն մի քանի օր է՝ Հայաստանում երկիշխանություն է. «Այդ երկիշխանության պատկերն այնքան ցցուն է՝ հանրային ընդվզման օրեցօր մեծացող ալիք Ֆրանսիայի հրապարակում եւ Ազգային ժողովի զոդված պարիսպների հետեւում Նիկոլի իշխանությունը, ոստիկանական հոծ-հոծ շարքեր, տասնյակ ավտոբուսներ, զորք. այդ վահանների եւ հոծ բազմության հետեւում որքա՞ն կարող է ծվարել Նիկոլ Փաշինյանը»:

Լիլիթ Գալստյանի խոսքով՝ իշխանությունը բռնաճնշումներով եւ «մարդաորսությամբ» փորձում է ճնշել ընդդիմության ընդվզման ալիքը. «Տեսնելով, որ ՀՅԴ-ն «Դիմադրություն» շարժման առաջամարտիկներից է, բռնություններ են սկսել մեր կառույցի նկատմամբ։ Մեզ հնարավոր չէ մահակներով, բանտերով, Նիկոլ Փաշինյանի ստահակական հայհոյանքներով վախեցնել։ Արժանապատիվ հայ ժողովուրդը արթնացել է։ Այն Փաշինյանը, որը պոպուլիզմով, ժողովրդի սիրով եւ թավիշով եկավ իշխանություն, այժմ եթե համարձակություն ունի, թող գեթ մեկ վայրկյան անցնի փողոցը հեծանիվով»:

Սակայն, բանախոսի պնդմամբ, «քաղաքական ահաբեկչության» զինանոցը, որին դիմել է Փաշինյանն, իրենց համար այնքան էլ անսպասելի չէ: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, թե փողոցային խաղաղ երթերի ժամանակ ինչ ընդգծված վերաբերմունք կա ՀՅԴ-ական երիտասարդների նկատմամբ: Պատգամավորը տեղեկացրեց, որ ամբողջ հանրապետությունում, ՀՅԴ-անդամների նկատմամբ ճնշումներ են սկսվել՝ բնակարանների խուզարկություններ, անտեղի պատճառաբանություններով բերման ենթարկելու գործընթացներ եւ այլն ու Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը «վերդիկտային» վերնագրով հոդվածներ է տպագրում, այն մասին, որ իբր 2021 թվականի ընտրություններում ՀՅԴ-ն ընտրակաշառք է բաժանել, իսկ երեկոյան, համանման հայտարարություն հնչում է Հ1-ի եթերից: «Երկիրը խուժանապետություն եք դարձնում: Հայաստանում կա օրենք, Սահմանադրություն եւ դուք իրավունք չունեք խախտել անմեղության կանխավարկածը. ընդամենը քննչական գործողություններ են կատարվում, ապացուցելու, հիմնավորելու անհրաժեշտություն ունեք, հո դուք դատավոր չեք»:

Ընդդիմադիր գործչի բնութագրմամբ, իշխանությունը հիստերիայի եւ հոգեվարքի մեջ է: Նա իշխանությանը եւ իր «հեղափոխության պահապանների» խմբակին հրավիրում է Ֆրանսիայի հրապարակում գալ եւ պաշտպանել այն արժեքները, որոնք հայտարարել են չորս տարի առաջ: Նա հավելեց, որ հասարակությունը եւ ընդդիմադիր ուժերը մերժում են ստի վրա հայտարարված պետությունը, նահանջի ճանապարհ չկա, պայքարն աննկուն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը հրապարակել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով. «Տեսնես հիմա քանի՞ դաշնակցական է «+ 20 000- Պողոս Պողոսյան» գրությամբ բլոկնոտ այրում ու կամ փոշմանում, որ ժամանակին չի այրել։

Հ․Գ․ Բայց պետք է ֆիքսել, որ թվերը փաստորեն բավականին աճած են եղել։ Ինչ խոսք, ձախական կուսակցությունները ուրիշ են, էլի, միշտ ինֆլյացիայի գործակիցը հաշվի են առնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031