Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն անձամբ, 4-րդ նախագահն անձամբ խրախուսել են նահանջը». Սեյրան Օհանյան

Մայիս 09,2022 13:08

«Երեւանում եւ մարզերում մեկ շաբաթ է, որ մենք իրականացնում ենք տարբեր ակցիաներ եւ դուք նկատել եք, որ բավականին լուրջ քանակություն է հավաքվում»,- այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ չհամաձայնելով այն դիտարկումներին, որ ընդդիմության ցույցերին մարդկանց թիվը չի ավելանում, միշտ միեւնույն՝ ընդդիմադիր ուժերին համախոհների զանգվածն է հավաքվում:

«Ամեն օր գործողություններից հետո նստում, վերլուծում ենք, արդյունքներն ամփոփում ենք, նշում ենք դրականը, նաեւ այն բացթողումները, որոնք կան: Կարծում եմ, այս թափանիվը շարժվում է առաջ, մեր համակիրների թիվն ավելի է մեծանում»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ շարժումը մեկ անձի շարժում չէ, որ նախկին իշխանությունները, նախկին նախագահներն ամեն ինչ արել են, որ մենք արժեքներ ձեռք բերենք. «Մենք ձեռք ենք բերել անկախություն, ձեռք ենք բերել ինքնիշխանություն: Այդ տարիներին կանոնավոր բանակ է ձեւավորվել: Հաղթել ենք Արցախում, Արցախն ու Հայաստանը եղել են մեկ կուռ անվտանգային համակարգ: Այս իշխանությունների օրոք է, որ գալով իշխանության 2018-ին՝ իրենք իրենց որոշումներն իրականացրել են իրավիճակի ոչ սթափ գնահատման եւ ոչ սթափ կանխազգացումի արդյունքում: Ամեն ինչ արել են, որ բանակցային գործընթացը չլինի: Իսկ այնտեղ, որտեղ վերջանում են բանակցությունները՝ սկսվում են մարտական գործողությունները»:

Լրագրողներից մեկը հիշեցրեց խորհրդարանում նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որը հաճախ հիշեցնում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ բանակցային գործընթացը տապալվել է, Սեյրան Օհանյանը հակադարձեց. «Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացը չի տապալվել, եղել են տարբեր փաստաթղթեր եւ տարբեր ատյաններում դրանք ուղղված են եղել միայն ու միայն Արցախի ինքնորոշումն առաջ տանելու: Այդ բանակցային գործընթացն է թույլ տվել, որ Արցախի ու Հայաստանի նկատմամբ լայնածավալ գործողություններ չլինեն: Այսօրվա իշխանություններն են, որ իրավիճակի ոչ սթափ գնահատմամբ բերել են նոր պատերազմի: Նրանք պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը, Նիկոլ Փաշինյանն անձամբ, 4-րդ նախագահն անձամբ, իրենց ձեռքով՝ չտիրապետելով իրավիճակին, տվել են տարբեր կոչումներ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031