Այսօր «Հաղթանակ» զբոսայգի են այցելել եւ Հայրենական պատերազմում զոհվածների հուշահամալիրին ծաղիկներ դրել նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները:

The 77th anniversary of the victory in the Great Patriotic War was marked near the eternal fire of the monument to the Unknown Soldier in the ‘Victory’ park of Yerevan, Armenia
«Տարիներ առաջ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» օպերացիան մի քանի ուղղություններով պատմական էր մեզ համար: Այն եւս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ ժողովրդի ոգին անկոտրում է: Դրանով նաեւ հիմք ստեղծվեց Հայաստանի եւ Արցախի ցամաքային միացման, որովհետեւ հետագայում գործողությունները բերեցին նրան, որ Արցախը միացավ մայր Հայաստանին: Նաեւ ռազմական առումով մեծ նշանակություն ունեցող օպերացիա էր, որը թեկուզ իրականացվեց կամավորականների միջոցով, բայց այնուամենայնիվ ռազմական գիտության պահանջների համաձայն: Այն նաեւ հիմք հանդիսացավ հետագա հաղթանակների»,- լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը՝ շնորհավորելով բոլորին այս օրվա առիթով:
Նա նաեւ հավելեց. «Այսօր իրավիճակն այլ է, կարծես Եռատոնը խլեցին մեզանից: Այս ամենից պետք է հետեւություններ անել, դասեր քաղել այն թերություններից, որոնք եղել են: Ամենամեծ դասը այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա, օրենսդիր իշխանությունը չի կարողացել համախմբվել եւ համապատասխան վերահսկողություն իրականացնել: Այս դասերը պետք է քաղենք հետագայի համար: Նկատի ունեմ՝ ողջ ժողովրդին: Եթե իշխանությունները չեն ցանկանում դասեր քաղել, ապա ժողովուրդն իր համախմբվածությամբ պետք է ստիպի իշխանություններին, իսկ եթե դա նրանք չեն ցանկանում, պետք է հեռացնի այս իշխանություններին»:
Խոսելով ընդդիմադիրների անհնազանդության պայքարի մասին, որն ավելի ինտենսիվ փուլ է մտել մայիսի 1-ից՝ փակելով Ֆրանսիայի հրապարակը, Սեյրան Օհանյանն ասաց, որ շարժման բեկումնային պահն արդեն անցել է, մնում է միայն խնդրել ժողովրդին, որ հանրային ճնշմամբ հեռացնի այս իշխանություններին. «Այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել, իրենք շարունակում են պարտությունների, անհաջողությունների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին: Իսկ հայ ժողովուրդը, հայկական բանակն ի վիճակի է արագ կերպով վերականգնելու մեր երբեմնի հաջողությունների և հաղթանակի ոգին, պարզապես պետք է խնդրենք յուրաքանչյուր քաղաքացու՝ համախմբվել, որովհետեւ շարժումը մեկ մարդու, մեկ քաղաքացու շարժում չէ, սա յուրաքանչյուրի սրտում ու հոգում պետք է լինի։ Այս բեկումնային պահից հետո թափանիվը վերջնականապես պտտենք, համախմբենք և հանրային ճնշմամբ ավելի սաստկացնենք այս իշխանություններին հեռացնելու պահանջը, ինչը բերելու է ազգի արժանապատվությունն ուղղելուն»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ