Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 8-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Սևանի բաժին է ինքնակամ ներկայացել Ազգային ժողովի «Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ 27-ամյա Շանթ Բագրատյանը, որը հետախուզման մեջ էր:
Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Շ. Բագրատյանը ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: