Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, կառավարության անդամները, ՔՊ-ական պատգամավորներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի՝ ուժեղացված անվտանգությամբ: Կառավարության ղեկավարն ու անդամները, իշխանության ներկայացուցիչները Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին: Արարողությանը ներկա են եղել նաեւ ՀՀ-ում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ:
Տեսախցիկներն արձանագրել են, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը ուղեկցում են անվտանգության 6 մեքենաներ:
Մինչ իշխանության ներկայացուցիչները ներկա էին պաշտոնական արարողությանը, քաղաքացիներին եւ լրագրողներին, անվտանգության աշխատակիցները չեն թույլատրել մոտենալ:
Կարդացեք նաև
Ի դեպ, առավոտյան, Նիկոլ Փաշինյանը նաեւ Եռաբլուր է այցելել. այնտեղ ևս ուժեղացված անվտանգության ռեժիմ է եղել, ոչ զոհվածների հարազատներին, ոչ լրագրողներին չի թույլատրվել մոտենալ վարչապետին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ