JAMnews. Երկկողմ հանձնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները նախապատրաստվում են երկու երկրների միջև սահմանազատման շուրջ բանակցությունների։ Պաշտոնական Բաքուն արդեն կողմնորոշվել է Հայաստանի հետ սահմանին երկու սահմանային անցակետերի տեղակայման հարցում։ Կառավարության համապատասխան որոշումը ստորագրել է երկրի վարչապետը։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ստորագրել է որոշում, որի համաձայն՝ որոշվել են Հայաստանի հետ սահմանի՝ երկու սահմանային անցակետերի (ՍՊԿ) տեղակայման վայրերը։
Ըստ փաստաթղթի՝ անցակետերը տեղակայվելու են Էյվազլի և Ղազանչի բնակավայրերում, որոնք գտնվում են Հայաստանին սահմանակից Կուբաթլուի և Զանգելանի շրջաններում:
Բացի այդ, փաստաթուղթը վերաբերում է ևս երկու նոր սահմանային անցակետերի։ Դրանք ստեղծվելու են «Ֆիզուլի» և «Զագաթալա» միջազգային օդանավակայաններում, որոնք գտնվում են համանուն շրջաններում։
Կարդացեք նաև
Ֆիզուլիի օդանավակայանը, որը բացվել է 2021 թ.-ի հոկտեմբերին, մեկն է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձված տարածքներում կառուցվելիք երեք օդային նավահանգիստներից։ Զանգելանի օդանավակայանի բացումը նախատեսված է այս տարեվերջին, իսկ Լաչինի օդանավակայանը պետք է շահագործման հանձնվի 2024 թվականին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: