Լրահոս
Օրվա լրահոսը

Գծելով վաղվա օրվան ուղղված մեր ծրագրերը՝ պիտի հիմքում դնենք հաղթանակները, որոնց հասել էինք նվիրված և միասնական պայքարի շնորհիվ. Վիտալի Բալասանյան

Մայիս 09,2022 09:17

ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Մայիսի 9-ը բոլորիս համար հիշարժան և սիրելի տոն է եղել։ Այդ օրը մեծարվել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի փառապանծ վետերանները, հինավուրց հայկական Շուշին ազատագրած ազատամարտիկները, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողները․․․

Այդ օրը համաժողովրդական ուրախությամբ տոնվել է, որպես մեր նվաճումները խորհրդանշող հանգրվան։

2020 թվականի պատերազմն ու իր աղետալի հետևանքները սահմանել են նոր իրականություն, առաջադրել նոր խնդիրներ։ Եվ գծելով վաղվա օրվան ուղղված մեր ծրագրերը՝ պիտի հիմքում դնենք այն հաղթանակները, որոնց հասել էինք նվիրված և միասնական պայքարի շնորհիվ։

Այսօր, ինչպես երբևէ, մեզ համար կենսական անհրաժեշտություն է լինել համախումբ՝ մասնատված Արցախն ամբողջացնելու և հայկական պահելու գերնպատակով։

Համոզված եմ, որ ազգի ներուժով ու կամքով վերածնվելու է հաղթական ոգին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031