Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրանքային պատնեշների վերացումն ու գետտոներից հրաժարվելը

Մայիս 09,2022 12:00

Ժամանակն է միավորվելու եւ լուծվելու Հայաստանի «բլենդերի» ներսում

Երբ 2017-ի ամռանը եկա Հայաստան վերջնականապես այստեղ հաստատվելու, ինքս ինձ ասացի՝ ահա ես դրախտում եմ: Ի՞նչ կարող եմ ասել: Ես երբեք չեմ կարող ժխտել կամ թաքցնել իմ էությունը, ես զգացմունքային եմ, չափազանց ռոմանտիկ եւ սիրում եմ կյանքը, զգացմունքային սենտիմենտալ կապվածություն ունեմ ամեն ինչի հանդեպ, հակված եմ արտահայտվել բանաստեղծական: 2011 թվականի նոյեմբերին իմ առաջին այցելությունից ի վեր՝ հայկական հմայքը երկար ժամանակ շոյում էր իմ աչքերն ու զգացմունքային աշխարհը:

2011 թվականին եկա Հայաստան ու գնացի՝ հիասթափված այն ամենից, ինչ փնտրում էի: Կվերադառնամ, թե ոչ, պատասխանը մնաց ճակատագրին: 2011-ին շատ բաների սիրահարվեցի, դրանց թվում էր Երեւանի գիշերային հմայքը: Անվանեք դա հանգամանք, հավատք, իմ ճակատագիր, զարգացում, ես վերադարձա 2013 թվականի հունվարի կեսին: Այս անգամ հանդիպեցի իմ կյանքի սիրուն՝ տիկնոջս եւ 2014 թվականին մենք ամուսնացանք Էջմիածնում: 2015 թվականին ես վերադարձա կնոջս եւ աղջկաս հետ 2 շաբաթով, քանի որ 2014 թվականից Հայաստանի տեսարաններն անընդհատ մտքովս էին անցնում: Ինչպես ասացի, ես վերադարձա, որպես վերջնական այց՝ 2017 թվականի հունիսին, այդ տարին զբոսաշրջիկների գագաթնակետն էր: Ես ուրբաթ օրը եկա իմ առաջին հարցազրույցի համար, շաբաթ օրը այլ հարցազրույցներ ունեի, բայց առաջին ընկերությունը, որտեղից ես սկսել եմ, ինձ ասաց՝ դու աշխատանքի ընդունվեցիր: Սկսեցի աշխատանքս երկուշաբթի օրը: Մեկ շաբաթ անց ռուս գործընկերուհին եկավ ինձ մոտ, նա միշտ կարեկցանք ու բարություն էր զգում, հարցրեց, թե ինչպես եմ ինձ պահում, կարոտո՞ւմ եմ Լիբանանը, ես կանգ առա, մտածեցի եւ պարզեցի, որ՝ ոչ:

Այս ընկերությունում իմ սոցիալական կյանքը իր գագաթնակետին էր, իմ միակ ընկերներն էին մեկ հայ տղա, երեք հայ տիկիններ Հայաստանից եւ մի ռուս տիկին: Մեկ տարի անց, երբ ես աշխատում էի տնից, իմ ԱՄՆ ղեկավարը, ով լիբանանցի է, ինձ զգուշացրեց մի իրավիճակի մասին, որից տառապում է յուրաքանչյուր ներգաղթյալ, ես ասացի նրան, որ ես դեռ չեմ տառապում նման իրավիճակից, նա ասաց ինձ զգույշ լինել, քանի որ վաղ թե ուշ դա գալու է…

Եվ այն, ինչ նա նկարագրեց, իրականություն դարձավ: Ես սկսեցի զգալ այն, ինչի մասին զգուշացրել էր իմ ղեկավարը, նա ինձ ասաց, որ երբ ես երբեմն մնամ Լիբանանում, կսկսեմ կարոտել Հայաստանը, եւ հակառակը, երբ Հայաստանում էի, հիմա միտքս սկսեց ցույց տալ Լիբանանի վիրտուալ նկարները ու ամեն անգամ, երբ ես այցելում էի նոր փողոց, միտքս, տեսածս համեմատում էի Լիբանանի որոշակի տարածքի, պատկերների հետ եւ դա այդպես է մինչեւ օրս։ Երբեմն ինչ-որ շինություններ կառուցվում էին լիբանանյան շենքերին նման մոդելներով, ես նայում ու նայում էի դրանց: Երեք շաբաթ առաջ տեղացի հայ ընկերոջ հետ Դավիթաշենում էի եւ մենք անընդհատ փողոց առ փողոց մտնում էինք, ես նրան պատմեցի այս ամենի մասին:

Երբեմն վարորդներն ինձ վերաբերվում էին կոշտ, այն ժամանակ, երբ իմ միտքը, որը գրեթե ամեն ինչի քաղաքական մեկնաբանություն է տալիս, դա համարում էր քաղաքական խտրականություն Հայաստան վերադարձող արեւմտահայի նկատմամբ, որտեղ տեղի հայերը շատ դժվարություններ են կրել, եւ չնայած ես, որպես մերձավորարեւելյան լիբանանցի, ով եկել է մայրիների երկրից՝ Լիբանանից, որտեղ ես ականատես եղա նաեւ լիբանանյան պատերազմի սարսափներին եւ վախերին, կարող եմ մտածել, որ տեղի հայերը ավելի խորը դժվարություններ են կրել, քան ես: Ինչեւէ: Ես հաճախ սխալվում էի եւ որոշ կոշտ պահվածքը պատահական միջադեպ էր, քանի որ որոշ ժամանակ անց հասկացա, որ սխալ եմ, բայց թույլ տվեք ինձնից առաջ չընկնել: Երկու անգամ այցելեցի Լիբանան, մեկը՝ մինչեւ 2019-ի մեծ փլուզումը, հետո 2021-ի մարտին. երկրորդ այցս ցնցող էր՝ Լիբանանը քանդվել էր։

Ես խելագարի նման կարոտել էի ընկերներիս, բայց մտերիմ ընկերներս բացակայում էին, ոմանք տրամադրություն չունեին, ոմանք դարձան թշնամական ու ագրեսիվ, շատերը շատ շուտ գրգռվեցին։ Երբ վերադարձա Հայաստան, շատ էի ուզում շփվել լիբանանցի ընկերների հետ, ոչ միայն լիբանանահայերի, այլ ընդհանրապես բոլոր լիբանանցիների հետ, եւ հաջողվեց շփվել մի փոքր տոկոսի հետ, գտա 200 լիբանանցի, շփումներ փոխանակեցի, WhatsApp խմբեր ստեղծեցի, բայց հանդիպել եմ նրանցից 15-ի հետ: Ես չեմ մեղադրում, ամեն մեկն ունի իր խնդիրներն ու հոգսերը: Ամուր ընկերություն հեշտ չէ ստեղծել, դա մտքի ընտրություն չէ, իսկ քիմիան եւ ընկերությունը գործընթաց են, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ մեկը դառնում է քո ընկերը, գուցե տասը րոպե զրույցից հետո եւ կարող է այդպես մնալ, կամ հակառակը: Ամեն ինչ ինձ համար ընթացավ զարմանալի արագությամբ, որը ես չէի սպասում: Մինչեւ 2021 թվականի կեսերը ես ունեի միայն մեկ ընկեր, եւ նա իմ առաջին տեղացի հայ ընկերն էր, նույնիսկ հենց սկզբից՝ Հայաստան գալուցս ուղիղ 8 օր անց։

2020 թվականի կեսերին ես առաջին անգամ մասնակցել եւ քվեարկել եմ Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին, մինչեւ այդ մասնակցությունը ես ընդամենը մի քանի տրամադրված քայլեր էի արել՝ ներգրավվելու Հայաստանի տեղական քաղաքականություն այս հանրապետության համար, չեմ արել: Իմ գործունեությունը սահմանափակված էր անձնական վերլուծություններով եւ բանավեճերով ընկերներիս հետ՝ ինչպես հանրապետությունում, այնպես էլ սփյուռքի իմ լիբանանահայ ընկերների հետ, ես կրքոտ վիճել եմ, բայց երբեք ուղղակիորեն չեմ խառնվել, բացառությամբ թավշյա հեղափոխությունը, որին մասնակցել եմ: Քվեարկությունն ինձ համար բացահայտում էր, սենսացիա առաջացրեց, ես ինձ հայտարարեցի որպես մեկը, ով պետք է ավելի լավ դատեր եւ ընտրեր այլ ճանապարհ…

Իմ պատահական խաղը, երբ ցույց էր կազմակերպել մի ուժ, որը ես համարեցի ինձ գրավող եւ իմ ուշադրությունը գրաված ուժը՝ սկսած նույնիսկ 2018 թվականից, դրանք տարբերվում էին իմ գաղափարախոսությունից, բայց ես ծայրահեղ մարդ չեմ, չունեմ նախապաշարմունք, ես սիրում եմ այս շարժումն անվանել Ազգային շարժում:

Ցույցին մասնակցել եմ մինչ օրս ինձ համար անհասկանալի դրդապատճառներով, արդյո՞ք դա հետաքրքրասիրություն էր, փոփոխության կարո՞տ. ինձ գրավե՞լ են ռոմանտիկ բնույթն ու ինտենսիվությունը, քաղաքական կարգախոսները, էներգիան, կիրքը։ Ինձ համար դեռ անհասկանալի է, մի բան գիտեմ, որ դա ինձ գրավեց եւ կախվածություն առաջացրեց, այն ավելի հեռուն գնաց, քան ուշադրությունս գրավեց: Սա քաղաքական քարոզչություն լինելու համար չէ, բայց այս հոդվածին առնչվող մասն այն է, որ այս շարժումն ինձ ներքաշեց Հայաստանի բուն կորիզի հետ, ես ավելի ու ավելի խորացա, խառնվեցի, շփվեցի եւ հանկարծ դա շոյեց ինձ, ես ունեի նոր ընտանիք՝ սոցիալական ընտանիք, ես ինչ-որ բանի մասն էի, եւ այն մարդիկ, ում հետ ես շփվում էի, ստիպեցին ինձ հասկանալ, որ ոչ, ահռելի սխալ պատկերացում է ենթադրել, որ ես՝ արեւմտահայս, այլ կերպ ունեմ բնութագրեր, քան արեւելահայերը, հանկարծ խոսում էի լիբանանահայի հետ, եւ հանկարծ ինչ-որ բան հասկացա, ասացի նրան՝ այս ժողովուրդն ինձ նման է: Իրերն ավելի առանձնահատուկ դարձրեցին այն, որ մենք ոչ միայն ծագում էինք տարբեր ծագմամբ՝ որպես արեւելյան եւ արեւմտահայեր, այլ տարբեր քաղաքական գաղափարախոսություններից, ես չեմ ուզում լինել տափակ մտածող եւ հակառակն ասել, քանի որ ինձ համար կամ գաղափարախոսությունները վեհ եւ մաքուր են եւ մեզ՝ հայերիս համար չպետք է լինի մի բան, որը մենք գտնում ենք հակադիր, այլ պարզապես տարբեր, չնայած թե՛ քաղաքական, թե՛ աշխարհագրական ծագման տարբերությանը, մենք մեկ ենք, միասնական, ազգային հպարտությամբ, սիրով մեր ազգի, հանրապետության եւ հողի հանդեպ, հույզերի մեջ եւ համակցված գաղափարի մեջ ազգային պայքարը հանուն Հայկ Նահապետի զավակների, մեծ ազգի: Ավարտելով «խոստովանությունը»՝ այս ամենն ինձ խրախուսեց լինել ավելի ինքնավստահ եւ դրական եւ ոմանց հնարավորություն տալ, ես մոտեցա մարդկանց, ովքեր երբեմն զայրույթով կամ բացասական ժեստերով էին վերաբերվում ինձ եւ զարմանում էի, որ նման դեպքերը պատահականության արդյունք էին, եւ նրանք ինձ հարգանքով եւ քաղաքավարությամբ էին վերաբերվում:

Լուսանկարում՝ 2022 թվականի ապրիլի 24: 6-ից 3-ը վերադարձել են արտերկրից, մյուսները՝
արեւելահայեր են, տեղացիներ:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
07.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031