Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ոստիկանը հարվածեց «Առավոտի» ֆոտոխցիկին՝ փորձելով խոչընդոտել լրագրողի աշխատանքը

Մայիս 08,2022 23:23

Շատ է խոսվել բողոքի գործողությունների մասնակից քաղաքացիների նկատմամբ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառման անթույլատրելիության մասին:

Երբեմն նրանցից ոմանք քաշքշում են նաեւ ԱԺ պատգամավորներին: Քիչ չեն դեպքերը, երբ ջոկատայինները, ինչպես այս մեկը, փորձում են կոշտ մեթոդներով խոչընդոտել նաեւ լրագրողների աշխատանքը: Այսպիսի գործողությունները խստորեն քննադատում են ՄԻՊ-ը, իրավապաշտպան կառույցները եւ լրագրողական կազմակերպությունները՝ արձանագրելով, որ  «բարեփոխված» ոստիկանությունը վատ ավանդույթներից չի հրաժարվում:

Սեւազգեստ այս մայորը մայիսի 6-ին «Հաղթանակ» կամրջի մոտ ցուցարարներին բերման ենթարկելու ակտիվ մասնակիցներից էր: Նա  կամ գիտակցելով, որ անհամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ, կամ ոգեշնչված, որ իրենից առաջ լրագրողների աշխատանքը խափանած իր որոշ ծառայակիցներ պատասխանատվության չեն ենթարկվել, տեսնելով, որ Aravot.am-ի լրագրողը, որի բեյջը պարզ երեւում էր, ընդհանուր տեսարանի մեջ ֆիքսում է նաեւ իր գործողությունները, հարվածեց ֆոտոխցիկին՝ լրագրողին սպառնալով, որ իրեն չլուսանկարի:

Միջամտեցին ԱԺ պատգամավորներ Արթուր Ղազինյանը եւ Գեղամ Նազարյանը՝ ոստիկանին  հիշեցնելով, որ նա չորրորդ իշխանության ներկայացուցչի աշխատանքը խոչընդոտելու իրավունք չունի եւ որ ամեն բան ֆիքսվում է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Գալու է մի պահ, երբ ցուցարարների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություններ անող նույն ոստիկանները զգալով իշխանափոխության հոտը, «դառնալու են» ավելի մեղմ և «ժողովրդասեր»: Միևնույնն է, եթե իշխանափոխությունից հետո իրենց դաժանությունների համար նրանք խստորեն չպատժվեն (հատկապես՝ բերետավորները), այդ դեպքում ամեն ինչ հետագայում կկրկնվի նույն կերպ: Այսինքն կստացվի այնպես, իչպես ոստիկաններն են ասում ցուցարարներին՝ «դուք եկեք իշխանության, ձեզ կծառայենք»:

    Ժողովուրդ ջան, որպեսզի նման բռնությունները մեր երկրում արմատախիլ արվեն, իշխանափոխությունից անմիջապես հետո անհրաժեշտ է գործող համակարգը փոխել, այսինքն՝ փոխել սուպերվարչապետական այս անորակ սահմանադրությունը, որպեսզի ոստիկանությունը չլինի երկրի ղեկավարի անմիջական ենթակա կառույցը, որի միջոցով այդ ղեկավարը ում ուզենա և ոնց ուզենա պատժի: Սահմանադրությունը պետք է այնպիսին լինի, որպեսզի միանշանակ ապահովվի իշխանության գործադիր, օրենսդիր և դատական թևերի հստակ տարանջատումը: Այս 30 տարիների ընթացքում այդպիսի տարանջատում մեր երկրում երբեք չի եղել, դրա համար էլ ցուցարարների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները մինչև օրս շարունակվել են և դրա համար ոչ մեկը դեռ չի պատժվել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031