Այսօր ամբողջ հանրապետության տարածքում կյանքի կոչվեց #ՄաքրաՊատում համահայկական փառատոնը։
Քաղաքացիական այս օրինակելի նախաձեռնության շրջանակում աղբից մաքրման աշխատանքներ իրականացվեցին բոլոր համայնքներում, բնության հուշարձաններին և ժամանցի վայրերին հարակից տարածքներում, ճանապարհներին և բակերում։
Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանին, ով արդեն մոտ 2 տարի է «Մաքրապատում» արշավն է իրականացնում ու իր համախոհների հետ միասին օրինակ ծառայում, թե ինչպես պետք է վերաբերվել շրջակա միջավայրին։
Սիրելի հայրենակիցնե՛ր, մաքուր պահենք մեր շրջակա միջավայրն ու չաղտոտենք բնությունը։Հայրենիքի հանդեպ սիրո դրսևորումը սկսվում է այն մաքուր պահելուց։
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ