Հունաստանում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը քիչ առաջ երկրորդ չեմպիոնն ունեցավ:
96 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը երկամարտում ցույց տվեց 370 կգ եւ ամբողջ վեց կիլոգրամով առաջ անցնելով երկրորդ տեղն զբաղեցրած մոտակա մրցակցից՝ նվաճեց չեմպիոնի կոչումը: Հայ ծանրորդը մեկական փոքր ոսկի եւ բրոնզ նվաճեց նաեւ պոկում եւ հրում վարժություններում՝ սանձելով 170 եւ 200 կիլոգրամները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ